Տպել
13.05.2021
Ոռոգման ջրի ու հողի սեփականության իրավունքի հարցերը Ջրաշեն համայնքում
1 / 13

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում օրեր առաջ հանդիպել էր Ջրաշեն համայնքի եզդիների հետ, լսել նրանց խնդիրները: Դրանց տեղում ծանոթանալու նպատակով պատգամավորը մայիսի 12-ին այցելեց Ջրաշեն համայնք:

Առաջին ու ամենահրատապ հարցը, որ ներկայացվեց պատգամավորին, տնամերձ հողակտորները սեփականացնելու հարցն էր: 1960-ականներին Ջրաշենի եզդիական համայնքի բնակիչներին աշխատանքի դիմաց անհատույց տրամադրվել են շուրջ 2000  քմ տնամերձ հողակտորներ, որոնք գրանցվել են ծխամատյանում: Համայնքի ներկայացուցիչները սահմանված կարգով դիմել են քաղաքապետարան սեփականության իրավունքը գրանցելու համար, որտեղից տեղեկացրել են, որ սահմանված կարգով 300 քմ տրամադրվում է անհատույց, իսկ 1700-ը բնակիչները կարող են գնել:

Եզդիական համայնքի շահերը պաշտպանող իրավաբան Սամվել Գաբրիելյանի կարծիքով` սահմանված կարգով քաղաքացին իրավունք ունի իր հասանելիք 2000 քմ հողակտորը սեփականաշնորհելու: Ըստ նրա` ոտնահարվել են քաղաքացու իրավունքները: Եզդիական համայնքը պահանջում է օրենքի շրջանակում եւ սահմանված կարգով իրենց պատկանող ու անհատույց տրամադրված հողերը սեփականաշնորհելու իրավունք:

Հաջորդ խնդիրը ոռոգման ջրի բացակայությունն է: Ջրատար խողովակներն անմխիթար վիճակում են: Շուրջ 70 տնտեսություն չի կարողանում ոռոգել հողատարածքները:

Ռուստամ Բաքոյանը պատրաստակամություն հայտնեց հարցերը պատկան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու եւ հետամուտ լինելու դրանց լուծմանը:
 


13.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Կողմերը շարունակել են նախորդ ամիս Երեւանում սկսած երկխոսությունը երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղ...

13.05.2021
ԱԺ-ի հյուրերն էին հայ-հունական պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները
Մայիսի 13-ին ճանաչողական այցով խորհրդարանում էին Երեւանի զբոսաշրջության, սպասարկման ու սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Նրանց հետ հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Նա ուսանողներին պատմեց` ինչպես է որոշել դառ...