Տպել
12.05.2021
Խորհրդարանում հյուրընկալվեց ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը
1 / 3

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 12-ին հանդիպեց ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ:

Խմբակցության ղեկավարը, ողջունելով հյուրին, շնորհավորեց նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հույս հայտնեց, որ իր գործունեությամբ Նիկո Սխերմերսը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ կապերի առավել խորացմանը վերաբերող հարցեր: Դեսպանը կարեւորեց «Լուսավոր Հայաստան»-ի համագործակցությունը նիդերլանդական  Ազատության եւ ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD) հետ:

Հանդիպման ընթացքում Մարուքյանն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին՝ կարեւորելով Նիդերլանդների Թագավորության կառավարության ջանքերը` ուղղված հայ ռազմագերիների` օր առաջ հայրենիք վերադառնալուն:

Քննարկվեցին նաեւ հունիսին Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր:


12.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին: Ողջունելով հայկական պատվիրակությանը Լիտվայի կառավարությունում՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ...

12.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի նախագահը փաստել է, որ այս տարի լրանում է մեր երկու պետությունների միջեւ դիվա...

12.05.2021
Ազգային ժողովը կրկին բացել էր դռները
Մայիսի 12-ին Ազգային ժողովը կրկին բացել էր իր դռները երիտասարդների առջեւ: Այստեղ էին  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները: Հյուրերի հետ հանդիպեցին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը եւ Նիկոլայ...