Տպել
12.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ
1 / 4

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին:

Ողջունելով հայկական պատվիրակությանը Լիտվայի կառավարությունում՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ Լիտվան պատրաստակամ է շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն իր հերթին կարեւորել է Լիտվայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ ձեւաչափում, թե՛ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակում, ինչում մեծ դեր ունի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումը, որը եվրոպական երկրներից առաջինների թվում վավերացրել է հենց Լիտվան:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակին, ռազմագերիների վերադարձի խնդրին, երկու երկրների փոխգործակցությանը նոր կորոնավիրուսային համավարակի հաղթահարման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին եւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: 


12.05.2021
Խորհրդարանում հյուրընկալվեց ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 12-ին հանդիպեց ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ: Խմբակցության ղեկավարը, ողջունելով հյուրին, շնորհավորեց նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հույս հայտնեց, որ իր գործունե...

12.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի նախագահը փաստել է, որ այս տարի լրանում է մեր երկու պետությունների միջեւ դիվա...

12.05.2021
Ազգային ժողովը կրկին բացել էր դռները
Մայիսի 12-ին Ազգային ժողովը կրկին բացել էր իր դռները երիտասարդների առջեւ: Այստեղ էին  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները: Հյուրերի հետ հանդիպեցին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը եւ Նիկոլայ...