National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
11.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ
1 / 12

Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի եւ լիտվացի խորհրդարանականների հետ:

Ողջունելով Ազգային ժողովի նախագահին՝ Լիտվայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում հայկական պատվիրակությանը՝ ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Վիկտորյա Չմիլիտեն բարձր է գնահատել այս տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ձեւավորված երկկողմ հարաբերությունները եւ ընդգծել դրանում երկու խորհրդարանների եւ մասնավորապես խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության դերը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրներն ունեն երկխոսության մեծ շրջանակ, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա: Հայաստանի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել Լիտվայի աջակցությունը Հայաստանին համաճարակի դեմ պայքարում եւ երախտագիտություն հայտնել լիտվական կողմին Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին Լիտվայի բարձր մակարդակով մասնակցության համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց: Ի հավելումն դրա՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որեւէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:

Սեյմասի նախագահը նշել է, որ Լիտվան շարունակում է անհանգստություն հայտնել ինչպես ռազմագերիների վերադարձի գործընթացի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ի թիվս որոնց` Արարատ Միրզոյանը տեղեկացրել է գործընկերներին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եւ հրավիրել այդ օրերին Հայաստանում իրականացնել դիտորդական առաքելություն:
 


11.05.2021
«Հայ ճարտարապետների ստեղծագործական ներդրումը Բաքվի քաղաքային դիմագծի ստեղծման գործում» թեմայով ցուցահանդես խորհրդարանում
Մայիսի 11-ին խորհրդարանում բացվեց Մայիսյան եռատոնին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայ ճարտարապետների` Բաքվում կատարած աշխատանքները: Ցուցահանդեսը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ներկա էին պատգամավորներ, պատմաբաններ, ճարտարապետներ, արվեստաբաններ, ներկայացուցիչներ պետական...

11.05.2021
Ռուստամ Բաքոյանը հյուրընկալեց Ջրաշեն համայնքի եզդիներին
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը հանդիպեց Ջրաշեն համայնքի եզդիների հետ: Հյուրերը նշեցին, որ իրենց ծնողները դեռեւս խորհրդային տարիներին անհատույց ստացել են տնամերձ հողեր, սակայն մինչ օրս չեն կարողանում սեփականաշնորհման գործընթացը հասցնել ավ...

11.05.2021
ԱԺ փոխնախագահն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 11-ին հանդիպեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովի հետ: Կողմերը կարեւորեցին հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական կապերի ...

11.05.2021
Խորհրդարանում էին Ս. Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները
Մայիսի 11-ին ճանաչողական այցով Ազգային ժողով էին այցելել Երեւանի Սուրեն Սպանդարյանի անվան  24 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանց հետ հանդիպեց ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Վերջինս, ներկայացնելով ԱԺ կառուցվածքը, անդրադարձավ օրենսդիր մարմնի աշխատանքին: Դպրոցականների հետ զրո...

11.05.2021
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Հայաստան ժամանած պատվիրակության անդամներ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, Ֆրանսիայի պատգամավոր Սոֆի Մետը, Կատալոնիայի պատգամավոր Աուրորա Մադաուլան, Կամերունի պատգամավոր Ջոշուա Օսիհը, ՖԽՎ գլխավոր վարչական քարտուղար Էմանուել Մոր...

11.05.2021
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Լիտվա
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am