National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
07.05.2021
Խորհրդարանը քննարկեց Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը
1 / 8

Խորհրդարանը մայիսի 7-ի նիստում քննարկեց Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկել «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Գեղամ Ազատի Հովեյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային գործունեությունը խորհրդարանին ներկայացրեց Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Գրիգորյանը:
Գեղամ Հովեյանը երախտագիտություն հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանն իր թեկնածությունը առաջադրելու համար: Նա նշեց, որ հանդիպել է ԱԺ խմբակցությունների, պատգամավորների հետ, ինչի արդյունքում եկել է այն համոզման, որ համատեղ աշխատանքի միջոցով կարող են հաղթահարել պետական բյուջեի արդյունավետ հաշվեքննություն իրականացնելու հարցում եղած մարտահրավերները:

Ներկայացնելով աշխատանքային գործունեությունը՝ թեկնածուն հատկապես ընդգծեց համայնքների հաշվեքննության ոլորտում կուտակած գիտելիքները եւ հմտությունները: «Առաջարկելու եմ ավելի շատ ռեսուրս տրամադրել համայնքների հաշվեքննության համար եւ հետագայում կիրառել հաշվեքննության նոր գործիքակազմ»,-ասաց Հովեյանը եւ Հաշվեքննիչ պալատի զարգացման ռազմավարական ծրագրերի իրագործման հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
 
Թեկնածուի գնահատմամբ՝ իր նպատակը համայնքների հաշվետվության ոլորտում նվազագույն ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելն է: Նա օրենսդրական փոփոխությունների հարցում աջակցության պատրաստակամություն հայտնեց: 

Թեկնածուն պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին համայնքներում կատարվող հաշվեքննություններին, դրանց արդյունքում խախտումների բացահայտմանը, օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը, ՏԻՄ լիազորությունների հստակեցմանը, պալատում կադրային ճիշտ քաղաքականության իրականացմանը, ցածր աշխատավարձերի պարագայում որակյալ մասնագետների պահպանմանը: Հնարավոր չարաշահումներից խուսափելու համար թեկնածուն կարեւորեց համայնքներում նախնական հաշվեքննությունների իրականացումը:  

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քվեարկությունը տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում՝ ժամը 14:30-15:30-ը: 


07.05.2021
«Խորհրդարան 1918-1920». Հայոց ազգային խորհուրդը դասալիք զինվորներին դիմեց ուշքի գալու կոչով
«Հայրենիքի ներկայ գերագոյն վտանգն աչքի առաջ ունենալով, Ազգային Խորհուրդը ստիպողաբար կոչ է անում հայ զօրամասերից ինքնագլուխ հեռացած բոլոր զինւորներին, իրանց զէնքերով ու շորերով վերադառնալ իրանց զօրամասերը: Վերջին վայրկեանն է ՈՒՇՔԻ եկեք»:   ...

07.05.2021
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 10-ին, ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն -11:00-11:20 ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն - 11:20 -11:40 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն - 11:40-12:00:   ...

07.05.2021
Հստակեցվում են կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները
ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Աննա Կոստանյանի, Արթուր Մանուկյանի եւ Արման Եղոյանի հեղինակած «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը եւ Վարչական իրավախախտումների ու Հարկային օրենսգրքերում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը մայիսի 7-ի նիստում քննարկվեց առաջին ընթերցմամ...

07.05.2021
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ընդունվեց
Մայիսի 7-ին խորհրդարանը շարունակեց պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները: Օրակարգում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրոր...

07.05.2021
Խորհրդարանը քննարկեց Հայաստանի եւ Բուլղարիայի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագիրը
Խորհրդարանը մայիսի 7-ին քննարկեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթա...

07.05.2021
Առաջնորդության ակումբի կանայք խորհրդարանում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը մայիսի 7-ին հանդիպեց «Սոսե» կանանց հիմնահարցեր հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Վայոց ձորում գործող Առաջնորդության ակումբի կանանց հետ: ՀԿ ներկայացուցիչ Լիանա Սահակյանը տեղեկացրեց, որ կազմ...

07.05.2021
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին Լատվիայի խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության ընդունման կապակցությամբ, ինչը, ըս...

07.05.2021
Փոփոխություններ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ կից օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները մայիսի 7-ի ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: ««Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխա...

07.05.2021
Առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար եւս աշխատողին վճարել
««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած օրենքի նախագիծն ԱԺ մայիսի 7-ի նիստում քննարկվեց առաջին ընթերցմամբ: Գեւորգ Պապոյանը նշեց, որ առաջարկվում է վարձու աշխատողին ժաման...

07.05.2021
Ավելացել են անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը. Ստեփան Մելքոնյան
Մայիսի 7-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի տեղեկացմամբ` 2020-ի ...

07.05.2021
ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ
Մայիսի 7-ին Ազգային ժողովի  50-ից ավելի պատգամավորներ եւ աշխատակիցներ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ: Պատվաստվելու հերթում առաջինը պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր: Նա հերթը զիջեց «Իմ քայլը» խմբակցությունից Արփինե Դավոյանին: Պատգամավորները հորդորեցին գիտակցաբար ընդունել պատվաստման անհրաժեշտությո...

07.05.2021
ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը
30 տարի առաջ՝  1991 թվականի մայիսի 6-ին, «Կոլցո» օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանությունը Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի (ՕՄՕՆ) կողմից ենթարկվեց ռազմական հարձակման եւ շրջափակման: Արդյունքում սպանվեցին 11 հայորդիներ, մյուսն...

07.05.2021
Օրենսդրական նախաձեռնության ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը
Խորhրդարանը մայիսի 7-ին առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրեքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Հայաստանում...

07.05.2021
Գլխավոր ճարտարապետի գործառույթները կվերապահվեն Երեւանի փոխքաղաքապետին
Կառավարության հեղինակած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվեց մայիսի 7-ի ԱԺ նիստում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյ...

07.05.2021
Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում 95 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ:   ...

07.05.2021
Ճանաչողական այցով Ազգային ժողովում էին աշակերտները
Մայիսի 7-ին Ազգային ժողովը կրկին հյուընկալ էր: Այցելուներն էին Երեւանի Ջորջ Դունայանցի անվան թիվ 154 դպրոցի աշակերտներն ու  ուսուցիչները: Հյուրերի հետ հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Նա  աշակերտների հետ զրույցում ընդգծեց  պատգամավորի աշխատանքի ...

07.05.2021
Գործադիրը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում Հողային օրենսգրքում
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը ԱԺ մայիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտե...

07.05.2021
Առաջարկվում է 1 տոննա ցեմենտի համար սահմանել 14 հազար դրամ պետտուրք, նույնքան կլինկերի համար` 2 հազար դրամ
Ցեմենտի եւ կլինկերի ներմուծման կանոնակարգմանը, այն լիցենզավորվող գործունեություն դարձնելուն եւ որոշակի տուրքով հարկվելուն ուղղված Կառավարության նախաձեռնությունը քննարկվեց մայիսի 7-ի ԱԺ նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ...

07.05.2021
Սերգեյ Բագրատյանը դրական գնահատեց Գլխավոր դատախազության երեք տարիների աշխատանքը
Խորհրդարանը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:   ...

07.05.2021
Վիկտոր Ենգիբարյանի ելույթը Մայիսի 9-ին ընդառաջ Արցախի հիմնահարցի մասին
Խորհրդարանը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:   ...

07.05.2021
Տաթեւիկ Հայրապետյանը` դատախազության զեկույցի` պատերազմին վերաբերող դրույթների մասին
Խորհրդարանը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:   ...

07.05.2021
Անուշ Բեղլոյանի ելույթը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, դատապարտելու մասին
Խորհրդարանը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը: ...

07.05.2021
Գեւորգ Պապոյանի ելույթը «Չարի վերջը» հեքիաթի եւ արդարադատության մասին
Խորհրդարանը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:     ...

07.05.2021
Արման Բաբաջանյանի ելույթը «Մարտի 1-ի» գործով ՍԴ որոշման վերաբերյալ
Խորհրդարանը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:     ...

07.05.2021
Վլադիմիր Վարդանյանը խոսեց ՀՀ դատախազության արձանագրած հաջողությունների եւ առկա խնդիրների մասին
Խորհրդարանը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը: ...

07.05.2021
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եզրափակիչ ելույթը խորհրդարանում
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց պատգամավորներին, հատկապես Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին արդյունավետ աշխատանքների համար: Գլխավոր դատախազն անդրադարձավ պատգամավորների մտահոգություններին: Խորհրդարանը քննարկեց «Հայաստանի Հանրապ...

07.05.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 7-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հանձնաժողովի...

07.05.2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 9:15-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.05.2021
Տեղի կունենա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 07.05.2021 ժամը 09:15 314 սենյակ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am