Խորհրդարանը 0 կողմ, 2 դեմ եւ 78 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում:
Մինչ քվեարկությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ ԱԺ-ն արձակելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր դարձնելու համար «Իմ քայլը» քվեարկելու է ձեռնպահ: