ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 27-ին ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, որը Հայաստանում էր գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար:
Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ իր համար անձնապես մեծ պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին Ազգային ժողովում:
ԱԺ նախագահը եւ բարոնուհի Քոքսը քննարկեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավմանը, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ռազմագերիների եւ այլ անձանց հայրենիք վերադարձին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղելու ջանքերը միջազգային գործընկերների հետ աշխատանքներում:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Քերոլայն Քոքսին` շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու եւ այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար:
Ի՞նչ են մտածում մեր համաքաղաքացիներն արտահերթ ընտրությունների մասին
Հունիսի 20-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը: Խորհրդարանում երկրորդ անգամ վարչապետ չընտրելուց հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով կ...
«Լոռու զարգացման կենտրոնի» սաները՝ Ազգային ժողովում
Ապրիլի 27-ին «Լոռու զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության սաները հյուրընկալվեցին Ազգային ժողովում: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ պատգամավոր Հրանտ Այվազյանը նրանց ուղեկցեցին եւ ծանոթացրին օրենսդիր մարմնի աշխատանքներին: Էդմոն Մարուքյանը, կարեւորելով ...
Քննարկվեցին Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում քննարկվեց 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Հարցուպատասխանի ձեւաչափում հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը փորձեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան...
Զայրույթով լի եմ բրիտանական կառավարության դիրքորոշման վերաբերյալ. Քերոլայն Քոքս
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանում գտնվող բարոնուհի Քերոլայն Քոքսն ապրիլի 27-ին հանդիպեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամների հետ:«Ես միշտ ասել եմ` ես բուժքույր եմ, հասարակագետ՝ միտո...
Հանձնաժողովի նիստում անդրադարձ կատարվեց փոխարժեքի տատանումներին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն անդրադարձավ փոխարժեքի տատանումներին վերաբերող հարցադրմանը: «ԿԲ-ն փոխարժեքը չի կանխատեսում: Մեր նպատակադրումը գնաճն է: Եթե ուզում ենք գնաճի սպասումները խարսխել, որը երկրում կայունութ...
Հաշվեքննիչ պալատը 16 պետական կառույցում արդեն իրականացրել է հաշվեքննություն
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը: Նշվեց, որ պետական բյո...
Խորհրդարանը հյուրընկալեց բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Էդմոն Մարուքյանը, Սոս Ավետիսյանը եւ պատգամավոր Մարիա Կարապետյանն ապրիլի 27-ին հանդիպեցին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավո...
Պետական եկամուտների կոմիտեն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում անդրադարձավ 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքին: Նա նշեց, որ համավարակի բացասական ազդեցությամբ պայմանավորված՝ նշված...
Կառավարությունը մինչեւ մայիսի 1-ը խորհրդարան կներկայացնի 2020 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը քննարկման ներկայացրեց 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ Կառավարությ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը: ...