Տպել
27.04.2021
Պետական եկամուտների կոմիտեն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
1 / 3

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում անդրադարձավ 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքին: Նա նշեց, որ համավարակի բացասական ազդեցությամբ պայմանավորված՝ նշված ժամանակահատվածի համար վարչարարության բարելավման եւ բիզնեսի աջակցության համար մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարվեցին: Խոսքը մասնավորապես վերաբերում է շահութահարկի կանխավճարի հաշվարկման մեխանիզմի, ժամկետանց հարկային պարտավորությունների չափի, տույժերի, տոկոսադրույքի դրույքաչափերի փոփոխությանը: ՊԵԿ-ը Կառավարության ծրագրով նախատեսված աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին: Կառավարության կողմից հարկային եկամուտների շրջանակի վերանայում է եղել. նախատեսված 1 տրիլիոն 160.1 մլրդ դրամի շեմը նվազեցվել է, սահմանվել է 1 տրիլիոն 10.8 մլրդ դրամ, իսկ փաստացի կատարողականը կազմել է շուրջ 1 տրիլիոն 17 մլրդ դրամ: Հովհաննիսյանը նշեց, որ գրեթե բոլոր հարկատեսակներին ու պարտադիր վճարներին վերաբերող բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ են կատարվել 2020-ի ընթացքում, որոնք ազդել են հավաքագրվող հարկային եկամուտների չափի վրա: Ինն ամիսների հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 23.73 տոկոս, ինչը 0.12 տոկոսով ավելի է 2019-ի ցուցանիշից: «Սա նշանակում է, որ հարկային մարմնի ջանքերի շնորհիվ տնտեսական ճգնաժամի եւ պատերազմական պայմաններում ոչ միայն չի նվազել, այլեւ բարելավվել է վարչարարության արդյունավետությունը: Դա նաեւ տարվան է բնորոշ»,-եզրափակեց Էդվարդ Հովհաննիսյանը: 


02.04.2021
Արարատ Միրզոյանը մասնակցեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի արարողությանը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի` լեգենդար Կոմանդոսի հոգեհանգստի արարողությանը:   ...

02.04.2021
ԱԺ փոխնախագահն ընդունեց ԱՄՆ դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ապրիլի 2-ին ընդունեց  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանում եւ Արցախում ԱՄՆ օժանդակությամբ  իրականացված բազմաթիվ ծրագրերի համար: «Հայաստանի համար չափազանց պ...

02.04.2021
Արարատ Միրզոյանն այցելեց Եռաբլուր պանթեոն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելեց Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան 4-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: ...