ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Էդմոն Մարուքյանն ու Հովհաննես Իգիթյանն ապրիլի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին ապրիլի 19-22-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի արդյունքները:
Պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ նստաշրջանում հայկական պատվիրակության գլխավոր նպատակը եւ խնդիրը եղել է ռազմագերիների հարցը. «Ի տարբերություն նախորդ նստաշրջանի՝ այս անգամ մեզ հաջողվեց հայ ռազմագերիներին ու փախստականներին վերաբերող հարցը դարձնել ընթացիկ թեմա լիագումար նիստի շրջանակներում: Բացի թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներից, բոլոր ելույթ ունեցող եվրոպացի պատվիրակները հստակորեն իրենց դիրքորոշումն արտահայտեցին առ այն, որ հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերդարձվեն:
Ռուբեն Ռուբինյանն ընդգծեց, որ ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեն հայտարարություն ընդունեց՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերեվարված անձանց. «Այս նստաշրջանի համար մեր պատվիրակությունը ԵԽԽՎ շրջանակներում կատարել է իր առջեւ դրված խնդիրը՝ շարունակելով մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, եւ դրանով փորձել հասնել լուծմանը»:
Պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը, շեշտադրելով ԵԽԽՎ ընդունված հայտարարությունը, ընդգծեց, որ դրանով Ադրբեջանին հստակ կոչ է արվում, առանց նախապայմանների վերադարձնել հայ ռազմագերիներին. «Սա է եվրոպական կառույցի գլխավոր ասելիքը»: Նա նաեւ տեղեկացրեց, որ Իսլանդիայի գործընկերները համապատասխան բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որը պետք է քննարկվի բյուրոյի կողմից, եւ եթե հաջողության հասնի, ապա հնարավորություն կտրվի այս հարցի վերաբերյալ նաեւ այլ զեկույցներ ունենալ: Շվեդ գործընկերները եւս նույն բովանդակությամբ բանաձեւի նախագծեր են փորձում ներկայացնել:
Տաթեւիկ Հայրապետյանը կարեւորեց միջազգային հարթակներում հայ պատվիրակների միասնական գործելաոճը: «Գերիների վերադարձի համար քայլերը պետք է իսկապես համառ լինեն: Պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Ալիեւի համար դառնա իսկական գլխացավանք հայաստանցի գերիներին օր ավել Բաքվում պահելը»,-նշեց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի կողմից բացված այսպես կոչված «ռազմավարի պուրակի» վերաբերյալ իր ելույթից հետո մոտեցել է Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շենախը եւ խնդրել ցույց տալ իրեն նկարները: «Ուշադիր նայում էր նկարները եւ ասում, որ ամբողջ Եվրոպայում մեծ հնչեղություն է առաջացրել դա: Կարծում եմ, որ նաեւ մեր պատվիրակության աշխատանքի շնորհիվ հարցը բավականին հնչեղ դարձավ: Եվ, ըստ էության, Ալիեւն այդ պուրակը բացելով՝ օգնեց մեզ, որ ավելի ցցուն փաստերով ցույց տանք, թե ինչ ահաբեկչական խմբավորման հետ գործ ունենք»,-եզրափակեց Մարուքյանը:
Կենտրոնամերիկյան խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 26-ին այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Պատվիրակության անդամները շրջեցին կենտրոնում, ծա...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Լիտվայի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով նախարարին՝ Արարատ Միրզոյանը հիշատակեց, որ Լիտվան առաջինն էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 2005-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա բար...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հա...
«Խորհրդարան 1918-1920». Համո Օհանջանյանի կառավարության հրաժարականի բնօրինակը
101 տարի առաջ Կառավարության հրաժարականն ընդունում էր Հանրապետության պառլամենտը. «Պարլամենտը 1920 թ. նոյեմբերի 23-ի նիստում ընդունեց Վարչապետ Համազասպ Օհանջանեանի եւ իր Կառավարութեան հրաժարականը»: ...
Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ԸՕ փոփոխությունների վերաբերյալ
10. Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակն արտահայտում են իրենց գոհունակությունն առ այն, որ շահագրգիռ քաղաքական կողմերի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ քննարկումները տեղի են ունեցել բավարար ժամկետներում, որպեսզի նման կարեւորության նյութի փոփոխությունները ստանան հնարավորինս մեծ...
Կենտրոնամերիկյան խորհրդարանի պատվիրակությունը հյուրընկալվեց Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ապրիլի 26-ին հանդիպեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էին պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանը, Տաթեւիկ Գասպարյանը եւ Կարեն Սիմոնյանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը...
Մանրամասներ Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներից
Ապրիլի 19-20-ը տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նստաշրջանը, որն անցկացվել է առցանց եղանակով: Վեհաժողովում ԱԺ պատվիրակության կատարած աշխատանքի մանրամասներն ապրիլի 26-ի ասուլիսում ներկայացրին պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյա...
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքը
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստո...
Մամուլի ասուլիսի հրավեր
Ապրիլի 26-ի` ժամը 15:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենալու ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...