ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ապրիլի 26-ին հանդիպեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը ներկա էին պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանը, Տաթեւիկ Գասպարյանը եւ Կարեն Սիմոնյանը:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: «Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ պետությունների կողմից: Բազմաթիվ են միջազգային կառույցները, քաղաքական առաջնորդները, մշակութային, ակադեմիական, գիտական հանրույթների ներկայացուցիչները, որոնք իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին՝ ճանաչելով եւ դատապարտելով 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը»:
ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն հայտնեց պատվիրակության կազմում ընդգրկված Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դանիել Օրտեգային՝ անցած տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության կապակցությամբ, որով դատապարտվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին երկու խորհրդարանների միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագիրը, որը կնպաստի Հայաստանի եւ Կենտրոնամերիկայի միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: «Մոտ ապագայում Կենտրոնամերիկյան խորհրդարանում Հայաստանի Հանրապետությունը կդառնա դիտորդ երկիր»,- հայտարարեց Կարոլինա Ֆերնանդեսը:
Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանի երկրներից ՀՀ Ազգային ժողովում բարեկամական խմբեր գործում են Գվատեմալայի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի եւ Կուբայի հետ. «Կարծում եմ՝ ժամանակն է Նիկարագուայի եւ Հոնդուրասի երկրների հետ եւս ունենալու բարեկամական խմբեր»:
Հանդիպմանն անդրադարձ եղավ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին. կողմերը կարեւորեցին հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը:
Կենտրոնամերիկյան խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 26-ին այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Պատվիրակության անդամները շրջեցին կենտրոնում, ծա...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Լիտվայի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով նախարարին՝ Արարատ Միրզոյանը հիշատակեց, որ Լիտվան առաջինն էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 2005-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա բար...
ԵԽԽՎ նստաշրջանում հայկական պատվիրակության գլխավոր նպատակը եղել է ռազմագերիների հարցի բարձրաձայնումը
ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Էդմոն Մարուքյանն ու Հովհաննես Իգիթյանն ապրիլի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին ապրիլի 19-22-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի արդյունքները: Պատվիրակ...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հա...
«Խորհրդարան 1918-1920». Համո Օհանջանյանի կառավարության հրաժարականի բնօրինակը
101 տարի առաջ Կառավարության հրաժարականն ընդունում էր Հանրապետության պառլամենտը. «Պարլամենտը 1920 թ. նոյեմբերի 23-ի նիստում ընդունեց Վարչապետ Համազասպ Օհանջանեանի եւ իր Կառավարութեան հրաժարականը»: ...
Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ԸՕ փոփոխությունների վերաբերյալ
10. Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակն արտահայտում են իրենց գոհունակությունն առ այն, որ շահագրգիռ քաղաքական կողմերի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ քննարկումները տեղի են ունեցել բավարար ժամկետներում, որպեսզի նման կարեւորության նյութի փոփոխությունները ստանան հնարավորինս մեծ...
Մանրամասներ Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներից
Ապրիլի 19-20-ը տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նստաշրջանը, որն անցկացվել է առցանց եղանակով: Վեհաժողովում ԱԺ պատվիրակության կատարած աշխատանքի մանրամասներն ապրիլի 26-ի ասուլիսում ներկայացրին պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյա...
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքը
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստո...
Մամուլի ասուլիսի հրավեր
Ապրիլի 26-ի` ժամը 15:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենալու ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...