ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը մասնակցելու է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին:
Պատվիրակության կազմում են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, «Հանրապետականներ» խմբակցության («Les Republicains») նախագահ Բրյունո Ռըտայոն, Սոցիալիստական խմբակցության («Socialiste, Ecologiste et Republicain») նախագահ Պատրիկ Կանները, Ցենտրիստական խմբակցության («Union Centriste») նախագահ Էրվե Մարսեյը, Կոմունիստական խմբակցության («Communiste, Republicain, Citoyen et Ecologiste») նախագահ Էլիան Ասասին եւ Բնապահպանների խմբակցության («Ecologiste - Solidarite et Territoires») նախագահ Գիյոմ Գոնտարը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:
Պատգամավորների հանդիպումները Գյումրիում եւ Վանաձորում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Սերգեյ Մովսիսյանը, Նարեկ Ղահրամանյանը, Հայկ Ցիրունյանը, Հովիկ Աղազարյանը, Գեւորգ Պապոյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գեւորգյանը, Հայկ Սարգսյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սերգեյ Ատոմյանը, Լիլիթ Ստեփանյանը, Հովհաննես Հո...
Ուսանողները կրկին խորհրդարանում են
ՀՀ ԱԺ <<Լուսավոր Հայաստան>> խմբակցության անդամ Աննա Կոստանյանն ապրիլի 23-ին հանդիպեց Երեւանի մի շարք համալսարանների ուսանողների հետ: Պատգամավորին հետաքրքրում էր, թե ուսանողները որքանով են հետաքրքրված ոլորտում տեղի ունեցող փոխոխություններով: Աննա Կոստանյանի համոզմամբ՝ երիտասարդությունը պե...
Աշակերտների շրջայցն ԱԺ շենքում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ապրիլի 23-ին հյուրընկալեց Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցի բարձր դասարանների աշակերտներին: Խորհրդարանի փոխխոսնակը, ներկայացնելով օրենսդիր մարմնի գործունեության մանրամասները, նշեց, որ ինքն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ մի շարք միջխորհ...
Խորհրդարանի ուշադրության կենտրոնում ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերն էին
Ապրիլի 23-ին խորհրդարանում քննարկում կազմակերպեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Առանցքում Հայաստանում երթեւեկության անվտանգությանը վերաբերող հարցերն էին: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ֆինանսների նախարարության, Ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախ...
Քննարկվեցին հայ-ղազախական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ապրիլի 23-ին հյուրընկալեց մեր երկրում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: Վաղարշակ Հակոբյանը կարեւորեց երկու երկրների հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խոր...
Կարեւորվեց իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատկանող հողամասերի վրա աճող ծառերի ու տնկիների հատումների օրենսդրական կարգավորման հարցը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը վերաբերում էր ծառահատումների կարգավորմանը: Քննարկմանը մասնակցում էին Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանն ու Շրջա...
ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Կողմերն ուրվագծել են երկու խորհրդարանների համագործակցության օրակարգում առկա հարցերի շրջանակը, պայմանավորվել շարունակել երկխոսությունը, որը նախատեսված է մայիսին Մոսկվայում: ...
Հայաստան է ժամանել Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է ժամանել Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը նաեւ հանդիպումներ կունենա օրենսդիր եւ գործադիր մարմինների ...
«Խորհրդարան 1918-1920». Վրթանես Փափազյանի խնդրանքը խորհրդարանին՝ համազգային սգո օր սահմանելու մասին
1920-ի ապրիլի 3-ին գրող Վրթանես Փափազյանը գրությամբ դիմեց Առաջին հանրապետության պառլամենտին՝ ապրիլի 12-ը (հին տոմարով) համազգային սգո օր հայտարարելու համար: Փափազյանը հատկապես շեշտում էր. «Գաղափար կազմելու համար կորուստի ահավորության մասին բավական է հիշատակել, որ սպանվեցին եւ մորթվեցին մոտ 760 մտավո...
Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարնե...