Տպել
22.04.2021
Լիբանանի երիտասարդության եւ սպորտի նախարարը հյուրընկալվեց խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ապրիլի 22-ին հանդիպեց Լիբանանի Հանրապետության երիտասարդության եւ սպորտի նախարար Վարդինե Օհանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Արթուր Մանուկյանը եւ Հակոբ Ասլանյանը:

Մխիթար Հայրապետյանը երախտագիտություն հայտնեց Լիբանանի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին ներկայացուցչական կազմով մասնակցելու համար: Ընդգծելով երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ նա նշեց, որ Եղեռնից հետո հյուրընկալ Լիբանանը հայրենազրկված հայերի համար դարձավ երկրորդ հայրենիք: «Ի նշան երախտագիտության՝ հայերն իրենց ներդրումն ունեցան Լիբանանի քաղաքական, մշակութային եւ սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում: Լինելով այդ պետության լիարժեք ինտեգրված քաղաքացին՝ հայը պահպանում է իր ինքնությունն ու ազգային կերպարը»,-ասաց Հայրապետյանը: Նա համոզված է, որ ինչպես դժվարին ժամանակներում, այնպես էլ լուսավոր ապագայում երկու ժողովուրդները սատարելու են միմյանց:

Մխիթար Հայրապետյանը բարձր գնահատեց Լիբանանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նա կարեւորեց պատշաճ գնահատականն Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ այդ օրերին հայ ժողովուրդը մշտապես զգացել է բարեկամ Լիբանանի աջակցությունը:

Վարդինե Օհանյանն իր հերթին ընդգծեց, որ հայ-լիբանանյան կապերը պայմանավորված են երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններով, որտեղ առանցքային դեր ունի լիբանանահայ համայնքն իր ստեղծարար աշխատանքով:

Անդրադարձ կատարվեց կոնկրետ ծրագրային փոխգործակցությանը, մասնավորապես՝ գործադիրի մակարդակով համագործակցության համատեղ փաստաթղթի ստորագրմանը: Այս առումով Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց, որ իր գլխավորած հանձնաժողովն ունեցած իրավասության շրջանակում հուսալի գործընկեր է:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին կրթական բարեփոխումների, հայապահպանությանը միտված ծրագրերի իրականացման, մշակութային կապերի ամրապնդման, Շախմատի ֆեդերացիաների համագործակցության շուրջ: 


22.04.2021
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանի ելույթը
ԵԽԽՎ նիստի ընթացքում ի պատասխան Ադրբեջանի պատվիրակի՝ Հայաստանին ուղղված մեղադրանքներին` Հովհաննես Իգիթյանն իր  ելույթում անդրադարձել է հայ-հրեական հարաբերություններին` ընդգծելով ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդների պատմական անցյալը: Տեսանյութը՝ կից:...

22.04.2021
Կայացավ ՀՀ Ազգային ժողովի Թվինինգ ծրագրի առաջին բաղադրիչը
Ապրիլի 19-21-ը տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային ժողովի կարողությունների հզորացում` ՀԸԳՀ վերահսկողության եւ իրականացման հետագա աջակցության նպատակով» Թվինինգ ծրագրի առաջին բաղադրիչը: «Ինստիտուցիոնալ կառույցների, համակարգերի եւ գործիքների ուժեղացում` Հայաստանի Հան...

22.04.2021
Քննարկվել են հայ-բելառուսական համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանն ապրիլի 22-ին հանդիպեց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ: Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ վերջին տարիներին երկկողմ փոխգործակցությանը նպաստող արդյունավետ աշխատանքներ են իրականացվել...

22.04.2021
Աշխատանքային քննարկում 44-օրյա պատերազմի հետեւանքով տուժած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 22-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հետեւանքով տուժած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկում: Քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, Պաշտպանության նախարարության, Մարդու իր...

22.04.2021
Հայ գերիներն անհապաղ պետք է վերադարձվեն. ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեի հայտարարությունը
ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեն ապրիլի 22-ին հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերեվարված անձանց:  Ամբողջական հայտարարությունը՝ ստորեւ. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած ռազմական գործողությունները եւ զարգացումները 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հա...

22.04.2021
Հայ խորհրդարանականները մասնակցեցին Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին
Ապրիլի 19-20-ը տեղի ունեցավ Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նստաշրջանը, որի շրջանակում հանձնաժողովներում ներկայացվեցին զեկույցներ, ընդունվեցին բանաձեւեր: Լիագումար նստաշրջանում ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ՀՀ եւ Եվրամիության միջեւ համագործակցության հեռանկարն...