Ապրիլի 21-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի ունեցավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցեց ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Քննարկվեցին օրակարգային բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում այդ պաշտոնում վերընտրվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:
Մասնակիցները մտքեր փոխանակեցին մշակվող մոդելային նախագծերի եւ դրանց վերաբերյալ ստացված դիտողությունների շուրջ: Քննարկման արդյունքում որոշվեց «ԱՊՀ մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի կանխարգելման եւ բուժման ծառայություններին հավասար հասանելիություն ապահովելու մասին» եւ «Օրգանների դոնորության մասին» մոդելային օրենքների նախագծերը ներառել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ապրիլի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարակ...
Ադրբեջանաթուրքական տանդեմը փորձում է սեփականը համարել Երեւանի մշակութային հուշարձանը
Ադրբեջանի ու Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը չի սահմանափակվում միայն հայկական մշակութային ժառանգությունը սեփականը համարելով: Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում ոչ թե Արցախի, այլ Հայաստանի մայրաքաղաքի հուշարձանն է: Հանրապետության փողոցի մի հատվածը (Հանրապետության 32) 19-րդ դարի 50-ական թվակ...
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանի ելույթը
2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող մեկ ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` հպարտորեն...
Աշխատանքային քննարկում կկազմակերպվի զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ
Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, 334 դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կկայանա 44-օրյա պատերազմի հետեւանքով տուժած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկում: ...