Տպել
20.04.2021
«Խորհրդարան 1918-1920». Վարչապետի հորդորը ԱԳ նախարարին
1 / 1

Հայաստանի Հանրապետության նախարարապետ (նույն ինքը՝ վարչապետ) Համո Օհանջանյանի շրջաբերական-գրությունը ՀՀ Արտաքին գործերի նախարարին Պառլամենտի անդամների նկատմամբ պատշաճ վերաբերմունք ապահովելու անհրաժեշտության մասին: Առաջին հանրապետության վարչապետ Օհանջանյանը ԱԳ նախարարին հորդորում է պատշաճ վերաբերմունք ցուցաբերել պատգամավորների հանդեպ:

«Յաճախակի նկատւում է, որ Պարլամենտի անդամները մեր պետական ստորադաս պաշտօնէութեան կողմից չեն գտնում իրանց դիրքին վայել վերաբերմունք, պակաս չեն նոյնիսկ այդ ուղղութեամբ յառաջացած անհաճոյ միջադէպեր, նկատի ունենալով այս պարագան սրանով դիմում եմ Ձեզ խնդրելով որ տաք Ձեզ ենթակայ հիմնարկութիւններին անհրաժեշտ հրահանգները բացատրելու եւ հասկացնելու համար պաշտօնէութեանը, Պարլամենտի անդամի նշանակութիւնը եւ այն յարգանքը, որ պարտական են մասնաւորապէս ցոյց տալ մեր օրէնսդրական բարձրագոյն իշխանութեան ներկայացուցիչներին»: