National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
17.04.2021
ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ
1 / 1

Մեծ ցավով տեղեկացա «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի կյանքից հեռանալու մասին: Ինչպես ինքն էր իրեն նկարագրել «Թավրիզից Լիբանանով, Կալիֆոռնիայով, Տեխասով, Փենսիլվանիայով, Ռոդ Այլենդով եւ բազում այլ վայրերով մինչեւ Նյու Յորք հասած ու գիտելիք երազող տղան, որն այսօր, հուսամ, արդեն ուսյալ է, կանգնած է մի կազմակերպության ղեկին, որն իր առաքելությունն է հռչակել գիտելիքի տարածումն աշխարհում: Երազող, որը սովորել է նախաձեռնող լինել, թափառող մի հայ, որը հասել է Նյու Յորք Թայմսի էջերին»:

Նա պիտի օրինակ ծառայի մեր սերունդների համար, ինչպես կարելի է աշխատասիրության եւ գիտելիքի միջոցով դառնալ ոչ միայն ամենահայտնի գլոբալ հայերից մեկը, այլեւ դուրս գալ հայկական միջավայրի սահմաններից եւ լինել մեր ժամանակների ամենաազդեցիկ մտածողներից մեկը:

Վարդան Գրեգորյանի գիտական, մարդասիրական, հասարակական գործունեությունը խորը հետք է թողել մեզնից շատերի կյանքում: Հանգչե՛ս խաղաղությամբ «միջոց հայթայթող հանճար», ինչպես շատ դիպուկ բնորոշել էր Financial Times-ը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am