Տպել
16.04.2021
«Խորհրդարան 1918-1920». Հանրային կրթության եւ արվեստի մինիստրության 1920 թ. ապրիլի 28-ի գրությունը Գյուղատնտեսության եւ աշխատանքի մինիստրությանը
1 / 2

Պառլամենտում հաստատված օրենքի համաձայն՝ Երեւանում եւ Ալեքսանդրապոլում պաշտոնյաների համար կազմակերպվեցին հայոց լեզվի դասընթացներ:

«Համաձայն Պարլամենտից 1919 թ. նոյեմբերին հաստատւած օրէնքին՝ Մինիստրութիւնս պաշտօնէության համար հայ լեզւի դասընթացներ բացեց առաջին հերթին Ալէքսանդրապօլում եւ միայն սոյն ամսից նաեւ Երեւանում: Այժմ մեզ տեղեկացնում են, որ Ալէքսանդրապօլի դասընթացները ունեն 3 գրուպպա: Սրանից միայն առաջինն է կանոնաւոր յաճախում, որը բաղկացած է օտարազգիներից. միւս երկու գրուպպաների լսողները յաճախում են շատ անկանոն, այնպէս որ լինում են վերջիններում 3-4 հոգի նոյնիսկ 1 կամ 2 հոգի այն էլ ամեն օր ոչ միեւնոյն անձինք: Սորանով Մինիստրութիւնս խնդրում է Ձեզ նախազգուշացնել այն պաշտօնեաներին, որոնց համար Մինիստրութիւնդ անհրաժեշտ է համարում դասընթացների յաճախումը, որ այդպիսի անտարբեր վերաբերմունքը դէպի իրենց պարտականութիւնը կարող է Մինիստրութեանս ստիպել փակել երկրորդ եւ երրորդ գրուպպաները, որով այդ պաշտօնէութիւնը կզրկւի հայերէն սովորելու հնարաւորությունից վերջին հանգամանքը ի հարկէ չէ կարող չանդրադառնալ հայերէն սակաւ իմացող պաշտօնէութեան յետագայ դրութեան վրայ»:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...