National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
15.04.2021
ՀՀ փոխվարչապետի ելույթը Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ
1 / 14

Ապրիլի 15-ի Ազգային ժողովի նիստում շարունակվել է Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Հարակից ելույթ ունեցավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նշեց, որ 2020-ը մարտահրավերներով լի տարի էր, եւ Կառավարությունն աշխատել է լարված պայմաններում:

Փոխվարչապետն անդրադարձավ երկու առնացքային թեմայի՝ Արցախի աջակցության ծրագրերին եւ Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման սոցիալ-տնտեսական միջոցառումներին: Նա ընդգծեց, որ միջոցառումների զգալի մասը շարունակվել է նաեւ այս տարվա ընթացքում:

Արցախի Հանրապետության կառավարությանը եւ Արցախի քաղաքացիներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվել են շուրջ 2 տասնյակ միջոցառումներ, որոնց զգալի մասը դեռեւս շարունակվում է:

Մասնավորապես, սոցիալական աջակցություն է տրամադրվել ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին ամսական 500 000 դրամի չափով: Մինչեւ օրս աջակցություն է ստացել 600 ընտանիք, ընդհանուր գումարը կազմել է 1 մլդ դրամ:

Ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս ժամկետով տրամադրվել է սոցիալական աջակցություն 300 000 դրամի չափով: Այն ընդհանուր կազմել է 200 մլն դրամ:

Հայաստանի հյուրընկալ ընտանիքներին տրամադրվել է ամսական 30.000 դրամ, Արցախում՝ 45.000 դրամ յուրաքանչյուր չափահաս անդամի համար: Մինչ օրս աջակցություն է ստացել շուրջ 8400 անձ:

2020-2021-ի ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում է տրամադրվել բազմաթիվ ուսանողների: Այս պահի դրությամբ կա 4210 շահառու, փաստացի վճարված է 900 մլն դրամ:

Արցախի Հանրապետությունում հաշվառված եւ հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվել է միանվագ դրամական օգնություն՝ 250 000 դրամի չափով:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ վերոնշյալ միջոցառումների շահառուների ընհանուր թիվը գերազանցում է 150.000-ը: Արցախի Կառավարությանը եւս տրամադրվել է դրամական աջակցություն՝ 6 մլդ դրամի չափով:

Փոխվարչապետը ներկայացրեց նաեւ Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացմանն ուղղված սոցիալ-տնտեսական 25 միջոցառումը: Դրանք ուղղված են եղել համավարակից տուժած տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին, ինչպես նաեւ առավել անապահով հատվածի աջակցությանը: Միջոցառումների մեծամասնությունն ավարտվել է, քանի որ դրանք կրում էին մեկանգամյա բնույթ, սակայն որոշները շարունակվել են նաեւ 2021 թվականին: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման նպատակով միջոցառումների շրջանակում 2020-ին հատկացվել է 200 մլրդ դրամից ավելի գումար:  Մանրամասները՝ տեսանյութում: