National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
14.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
1 / 1
Ազգային ժողովի ապրիլի 14-ի հերթական նիստում քննարկվեց ՀՀ  2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Մինչ զեկույցը սկսելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի  եզդիական համայնքին շնորհավորեց եզդիական Նոր տարվա առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրանց  այն ջանքերի  համար, որոնք նրանք ներդնում են զարգացնելու համար մեր  հայրենիքը:

Վարչապետի խոսքով՝ 2019 թվականն աննախադեպ հաջող տարի էր, քանի որ գրանցվել են չափազանց բարձր տնտեսական արդյունքներ: Մասնավորապես, ունեցել ենք 7,6 տոկոս տնտեսական աճ, 63 մլրդ դրամով գերակատարվել է բյուջեի՝ նախապես ծրագրված եկամտային պլանը:

2020-ի հունվար-փետրվար ամիսներին տնտեսական աճի դինամիկան շարունակվել է, գրանցվել է ավելի քան 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Մարտին, սակայն, հանրապետություն մուտք է գործել կորոնավիրուսային համավարակը, ինչի պատճառով ճգնաժամային ժամանակաշրջան է սկսվել: Հաջորդ հարվածը եղել է սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը իր ծանր հետեւանքներով: Վարչապետն ընդգծեց, որ վերոգրյալ իրավիճակից ելնելով՝ այդ  ժամանակաշրջանում Կառավարությունն իրականացրել է ճգնաժամային կառավարում:

200 հազար քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով, համավարակից մահացել է ավելի քան 3770 մարդ, իսկ  տնտեսական անկումը կազմել է 7.6 տոկոս: Իրականացվել է հակաճգնաժամային 25 միջոցառում, որի շրջանակներում աջակցություն են ստացել 1.1 մլն  ֆիզիկական եւ 83 հազար իրավաբանական անձինք: Կորոնավիրուսի հակաճգնաժամային փաթեթի շրջանակներում շահառուներին ընդհանուր առմամբ հասանելի է եղել 239 մլրդ դրամ, որից պետբյուջեի ծախսը կազմել է 55 մլրդ դրամ: Փոխառու միջոցները պետբյուջեից կազմել են  20 մլրդ դրամ,  միջոցառումների մնացած մասն իրականացվել է բանկային համակարգի միջոցով: