National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
13.04.2021
Պատգամավորները հանդես եկան հայտարարություններով
1 / 7

Սոֆիա Հովսեփյան. Երեկ հանդիպել եմ  67 զոհված եւ 6 անհետ կորած զինվորների ծնողների հետ, որոնք նամակ են փոխանցել եւ խնդրել կարդալ: Նրանք պահանջում են հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխել ԱԱԾ: Խնդրում եմ այս գործով ԱԺ պատգամավորներին եւ իրավասու անձանց լինել հետեւողական:

Տաթեւիկ Հայրապետյան. Երեկ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում բավականին բուռն քննարկում ծավալվեց հայ ռազմագերիների թեմայով: Ադրբեջանական կողմն ամեն ջանք գործադրեց, որպեսզի տապալեր քննարկումը, բայց մեր միասնական եւ համառ ջանքերի շնորհիվ հանձնաժողովի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանը պարտավոր է իրականացնել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:

Թագուհի Թովմասյան. Մենք իրավական քայլեր անելու անհրաժեշտություն ունենք: Պետք է հակակշիռ ստեղծենք եւ Իլհամ Ալիեւին պատասխանենք նույն ոճով: Դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություններ եւ իրականացրել վայրագ գործողություններ:

Արման Բաբաջանյան. Իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն օրերս ներողություն խնդրեց Սահմանադրական դատարանի սխալ դատավորներ ընտրելու համար: Ես միամտաբար կարծում էի, որ իշխող խմբակցության անունից կլինի նման հայտարարություն, եւ իշխող խմբակցության ներսում կգտնվեն ողջամիտ պատգամավորներ, որոնք Խունդկարյան-Շաթիրյան-Վաղարշյան եռյակին այստեղ համառորեն պաշտպանելու համար ներողություն կխնդրեին մեր հանրությունից:

Հռիփսիմե Գրիգորյան. Այսօր այս ամբիոնից արդեն իսկ խոսվեց երեկ Բաքվում բացված այսպես կոչված պուրակի մասին, որը ոչ այլ ինչ է, քան հայատյացության, մարդատյացության ճղճիմ ցուցահանդես: Միջազգային արձագանքները չուշացան, եւ աշխարհի համար եւս ակնհայտ է ագրեսոր Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ շարունակվող ատելության ուղղակի պրոպագանդան:

Անդրանիկ Քոչարյան. Երեկվանից ակտիվ տարածվում են Բաքվում բացված եւ հայկական ռազմավարը ներկայացնող այսպես կոչված պուրակի լուսանկարները: Արցախյան առաջին պատերազմից հետո Բաքվում բացվեց շեհիդների պուրակը, որտեղ թաղված էին շեհիդները: Ալիեւը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը եւ բացահայտ թշնամանք քարոզում, ինչը միանշանակ խստագույնս դատապարտվում է  թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության կողմից:

Տարոն Սիմոնյան. Տգիտությունը մեծագույն մեղք է, իսկ տգիտությանն իշխանություն տալը՝ մեծագույն չարիք: Չի կարելի զոհասեղանին դնել ազգային արժանապատվությունը:

Սրբուհի Գրիգորյան. Ինձ համար առավել զարմանալի են ադրբեջացիների հետ համատեղ ապրելու ձեր գաղափարները եւ Թուրքիային բարեկամական ձեռք մեկնելու  ձեր մտքերը:

Աննա Կոստանյան. Ուզում եմ խոսել ԵՊՀ-ի  ճգնաժամային իրավիճակի մասին: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 11 անդամ առանց հիմնավորման ազատման դիմում է գրել: Սա խոսում է այն մասին, որ բուհերի ինքնավարությունն  այսօր շատ տխուր վիճակում է գտնվում:

Միքայել Մելքումյան. Հեյդարի Իլհամը՝ Ադրբեջանի ներկայիս բռնապետը, երեկ «Նոր հայացք Հարավային Կովկասին» խորագրով ինչ-որ քննարկման ժամանակ մտքեր է բարբաջել՝ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ չունի տարածքային պահանջ: Ես ուզում եմ հավատալ, որ այս հակամարոտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ ստորակետ: Մենք պետք է ապրենք նոր օրակարգով:

Համազասպ Դանիելյան. Հայտարարությունն օրեր առաջ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից ընդունված բանաձեւի մասին է, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղին: Այդ բանաձեւով, որն անցել է միաձայն, Սլովակիայի խորհրդարանը խստորեն դատապարտում է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական շինությունների եւ ենթակառուցվածքների, մշակութային եւ կրոնական ժառանգության հուշարձանների ոչնչացումը:

Գեւորգ Պապոյան. Մենք պետք է խնդիրների մասին խոսելիս անպայման հիմնավորված խոսենք: Առավել եւս պետք է խուսափենք այնպիսի տրամադրություն տարածելուց, որը մեր ժողովրդի մեջ կարող է առաջացնել խուճապ:

Վահե Էնֆիաջյան. Պատերազմը եւ հետպատերազմական ժամանակահատվածը իր հետ բերել է մի շարք խնդիրներ: Հայտնի ճշմարտություն կա` եթե չես ուզում ունենալ պատերազմ, պետությունը պետք է ուժեղ լինի: Իսկ պետությունն ուժեղ է առաջին հերթին իր տնտեսությամբ, տնտեսական ցուցանիշների դինամիկայով:

Արման Աբովյան. 1992-ի ապրիլի 10, Մարաղա: Ադրբեջանական զորքերը մտնում են գյուղ: Դաժանաբար գլխատվում, սպանվում, կենդանի այրվում, կացնահարվում է 45 հայ, 100-ից ավելին դառնում են պատանդներ: 1915-ին 1.5 միլիոն հայ կոտորվում է:  1988 թվական, Սումգայիթ-Բաքու: Մենք զայրանում ենք, ջղայնանում ենք: Որ վայրկյանին մենք իրենց չընկալենք որպես թշնամի, այդ պահից սկսած կսկսվի պատերազմ:

Լենա Նազարյան. Այսօր շատ խոսվեց Բաքվում բացված այսպես կոչված պուրակի մասին եւ արտաքին գերատեսչությունը հրապարակեց պաշտոնական վերաբերմունքը: Ես հավատացած եմ, որ  մեր պետությունը, երեխաներն ու նրանց սերունդներն ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիեւը ու նրա ֆաշիստական, այլատյաց եւ մարդասպան համակարգը կփորձի գոյատեւել:
 


13.04.2021
ՀՀ ԱԺ նիստում ընթերցվեց Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք գործարարների, ֆերմերների եւ քաղաքացիների նամակ-խնդրանքը
ՀՀ ԱԺ ապրիլի 13-ի նիստի պատգամավորների  հայտարարությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հրապարակեց Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք գործարարների, ֆերմերների եւ քաղաքացիների՝ ՀՀ ԱԺ խմբակցություններին, պատգամավորներին, վարչապետին, Կառավարությանը, Կենտրո...

13.04.2021
Հանդիպում հայ ռազմագերիների եւ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետեւանքով գերեվարված եւ անհետ կորած հայ զինծառայողների ծնողների եւ հարազատների հետ: Կարեւորվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը միջազգային կառույցներում բարձ...

13.04.2021
ԱԺ պատգամավորը Ջորջ Դունայանցի անվան դպրոցի աշակերտներին ծանոթացրեց օրենսդիր մարմնի աշխատանքին
Ապրիլի 13-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելեցին Ջորջ Դունայանցի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերի հետ հանդիպեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ  Գորգիսյանը: Պատգամավորը դպրոցականներին պատմեց իր մասին՝ ներկայացնելով կենսագրական տվյալներ, հ...

13.04.2021
Գյուղատնտեսական կոոպերատիվները կազատվեն շահութահարկից
Ապրիլի 13-ի հերթական նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում  գյուղատնտեսական կոոպերատիվները  կազատվեն շահութահարկից: Գյուղատնտեսական կոոպերատիվները եւ սպառողական կոոպերատի...

13.04.2021
Գործադիրը հարկային եւ մաքսային արտոնություններ է առաջարկում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում
««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ ապրիլի 13-ի նիստում: Ըստ նախագծի՝ ծրագրի հետ կապված եկամուտները շահութահարկով հարկման նպատակով...

13.04.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին ՀՀ դատական եւ ընդերքի մասին օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ քննարկվեց երկրորդ ընթերցման ընթացակարգով: Երկրորդ ընթերցմա...

13.04.2021
Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացումն այսուհետ հնարավոր է նաեւ մասնավորի նախաձեռնությամբ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը քննարկման ներկայացրեց ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը: Նշվեց, որ գործող օրենքով կարգավորված չէ մասնավոր գոր...

13.04.2021
Սոցիալական երաշխիքներ են նախատեսվում մարտական գործողություններին մասնակցող պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանն ԱԺ ապրիլի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացո...

13.04.2021
Լեւոն Բունիաթյանը չնշանակվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի քվեարկության արդյունքներն ԱԺ ապրիլի 13-ի նիստում ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 52 պատգամավոր, որից 13-ը կողմ է եղել առաջադրված թեկնածությանը, 36-ը՝ ոչ: Հիշե...

13.04.2021
Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում ԱԺ աշխատակազմի գործունեությանն առնչվող օրենքում
««ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի եւ Քրիստինե Պողոսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվե...

13.04.2021
Հարյուրավոր սփյուռքահայեր կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել գալ եւ կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը. պատգամավորի անդրադարձը՝ հնարավոր համաներմանը
Ապրիլի 13-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորն անդրադարձ կատարեց գործադրի կողմից հավանության արժանացած՝ զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարեկանը լրացած անձանց հնարավոր համաներմանը: «Կարծում եմ, որ ճիշտ որո...

13.04.2021
Պատգամավորների ելույթները ՀԾԿՀ-ի անդամի թեկնածուի վերաբերյալ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Լեւոն Բունիաթյանի թեկնածությունը: Հարցը քննարկվեց ապրիլի 13-ի նիստում: ՀԾԿՀ անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վահագն Հովակիմյանը ...

13.04.2021
Հարցեր՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Լեւոն Բունիաթյանին
Ապրիլի 13-ին խորհրդարանը հերթական նիստում քննարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի նշանակման հարցը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Իմ քայլը» խմբակցության անունից ներկայացրեց Լեւոն Բունիաթյանին: Վերջինս մասնագիտությամբ ճարտարագետ է, աշխա...

13.04.2021
Պատգամավորների ելույթները Բաքվում բացված ցուցահանդեսի վերաբերյալ
Ապրիլի 13-ին Արարատ Միրզոյանի ներկայացմամբ խորհրդարանը հաստատեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները դատապարտող ելույթներ ունեցան` անդրադառնալով Բաքվի ցուցահանդես-պուրակի բացմանը, որը վերաբերում էր 2...

13.04.2021
Սուրեն Գրիգորյանի մանդատը տրվեց հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանին
Ապրիլի 13-ին գումարվեց ԱԺ հերթական նիստը: Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 16 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» դ...

13.04.2021
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ կազմակերպության անդամ այլ երկրների ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am