National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
12.04.2021
Անդրադարձ կատարվեց ֆինանսական շուկայի կայունությանը եւ փոխարժեքի տատանմանը
1 / 4

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը բարձրացրեց ֆինանսական շուկայի կայունության եւ փոխարժեքի տատանման օրինաչափության հարցը:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ ԿԲ նախագահի հետ հանդիպել են, իրավիճակը ԿԲ վերահսկողության ներքո է: «Միջազգային պահուստների մակարդակը բավարար է, եթե հարկ լինի միջամտություն կատարելու: Մնացածը կախված է մեսիջներից, որ տալիս ենք, եւ սպասումներից, որ ձեւավորում ենք»,-ասաց Թունյանը:

«23 օր շարունակ այդ կորը վերեւ էր գնում: Ուզում ենք հասկանալ դրա օրինաչափությունը: Ես սպասում էի, որ միջամտությունն ավելի արագ կլիներ»,-ասաց Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ մի քանի օրվա թռիչք առաջացնող միտումները պետք է պատասխանատու կառույցների կողմից նախօրոք կանխատեսվեն, քանի որ ժողովուրդը տուժում է փոխարժեքի տատանումներից:


12.04.2021
Խմելու ջրի ու եզդիերենի դասաժամի հարցերը՝ պատգամավորի մարզային այցի ուշադրության կենտրոնում
ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրեթե ամեն շաբաթ այցելում է հայաստանյան տարբեր բնակավայրերում ապրող իր հայրենակիցներին: Պատգամավորի հերթական կանգառն այս շաբաթ Արարատի մարզի Նորաշեն համայնքում էր: Այստեղ ապրում է շուրջ 20 եզդի ընտանիք՝ ընդհանուր գրեթե 100 հոգի: Նրանք զբաղվում են այգեգործությամբ, մշակո...

12.04.2021
ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հանդիպեց զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ապրիլի 12-ին հանդիպեց  2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով  զոհված եւ անհետ կորած մի խումբ զինծառայողների ծնողների  եւ հարազատների հետ: Ծնողները հայտնեցին, որ իրենց պահանջը մեկն է՝ պատասխանատվության ենթարկել ա...

12.04.2021
33 հարց՝ հերթական նիստերի օրակարգի նախագծում
Ապրիլի 12-ին Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացավ ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվեցին եւ հաստատվեցին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվեց նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկմ...

12.04.2021
«Խորհրդարան 1918-1920». Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատասխանը կառավարությանը
Առաջին հանրապետության կառավարությունը դիմեց խորհրդարանին՝ նիստի օրակարգի մասին տեղեկատվություն ստանալու համար «Կառավարութեան դիւանին Դիւանն այսու ուղարկում է Ձեզ Հայաստանի Պարլամենտի Օգոստոսի 5-ի օրակարգն ի տեղեկութիւն» «ՕՐԱԿԱՐԳ Հայաստանի Պարլամենտի 1919 թ. Օգոստոսի 5-ի Նիստի. 1. Մանդատային Յանձնաժո...

12.04.2021
Հունվարի մեկից Թուրքիայից Հայաստան որեւէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին՝ փորձելով պարզել, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում տեղական արտադրողին պաշտպանելու համար: Նշվեց, որ սաստիկ ձմռան պատճառով...

12.04.2021
Քննարկվեց ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրին վերաբերող համաձայնագիրը
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ««Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնել...

12.04.2021
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am