National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
09.04.2021
Քննարկվեց Սեւանա լիճ մոտորանավակների մուտքն ու ելքը կանոնակարգող օրինագիծը
1 / 5

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում քննարկման ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ստացավ դրական եզրակացություն:

Օրենսդրական կարգավորումը պայմանավորված է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի անարդյունավետ եւ անխնա օգտագործումը կանխելու, պատշաճ պահպանություն ապահովելու, իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականություն վարելու անհրաժեշտությամբ:

Կսահմանվի վարչական պատասխանատվություն տարափային (հեղեղային) ջրահեռացման եւ ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային ու ցամաքուրդային ջրեր ընդունելու  եւ ոռոգման համակարգերի աղտոտման համար: Փոխնախարարը պարզաբանեց, որ սա Սեւանա լիճ մոտորանավակների մուտքն ու ելքը կանոնակարգող նախագիծ է:

Կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների եւ լողացողների անվտանգությունն ապահովելն ու Սեւանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման  նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելն է: 


09.04.2021
«Խորհրդարան 1918-1920». Արտաքին գործերի մինիստրության արձագանքը ավստրիացի սպայի խնդրանքին
1920-ի հունվարի 2-ին լրտեսության մեջ մեղադրվող ավստրիացի սպան դիմեց Պառլամենտի Դատաստանական հանձնաժողովին՝ խնդրելով ներում շնորհել իրեն: «Տեղեկանալով, որ պատերազմական Ատենի կողմից, որպէս լրտես, 15 տարւայ տաժանակիր աշխատանքի դատապարտւած աւստրիական սպայ՝ Մօրօկուտին դիմել է Պարլամենտին, խնդրելով ներում...

09.04.2021
Կառավարման ակադեմիայի մագիստրոսները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանն  ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 7-ին հանդիպեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ մագիստրոսների հետ: Պատգամավորները հյուրերին ներկայացրին Ազգայի...

09.04.2021
Հանձնաժողովի նիստում քննարկվեց սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակների սահմանափակ լինելու հարցը
Պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում բարձրացրեց սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակների սահմանափակ լինելու հարցը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմո...

09.04.2021
Կնվազեցվեն հողատարածքների աճուրդների ընթացքում ի հայտ եկած չարաշահումները
ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել  ՀՀ հողային օրենսգրքում,  որի նպատակը պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների աճուրդների  ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորումն  է: Նրա...

09.04.2021
Պատշաճ կկահավորվեն միջհամայնքային ճանապարհները
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» ...

09.04.2021
Հստակեցումներ՝ հուղարկավորությունների կազմակերպման հարցում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց պատգամավորներ  Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ««Հուղ...

09.04.2021
Գործադիրն առաջարկում է կարգավորել հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման եւ իրացման պայմանները
««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում: Գործադիրն առաջարկում է օրենքի 45-րդ հոդվածի ...

09.04.2021
Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում: ԱԺ ընդդիմադի...

09.04.2021
Փոփոխություն՝ Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ներկայացմամբ քննարկվեց ««Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունն...

09.04.2021
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային եւ մաքսային արտոնություններին վերաբերող օրենքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցումը 24-ժամյա ռեժիմով կազմակերպելուն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը համաձայնություն տվեց
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկվեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ առաջինից երկրորդ ...

09.04.2021
Տարկետում կտրվի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած քաղաքացիներին. օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ
Ապրիլի 9-ի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Աննա Կոստանյանը...

09.04.2021
Զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվեց
Ապրիլի 9-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ ...

09.04.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը կից հղմամբ: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am