Տպել
09.04.2021
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային եւ մաքսային արտոնություններին վերաբերող օրենքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցումը 24-ժամյա ռեժիմով կազմակերպելուն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը համաձայնություն տվեց
1 / 8

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկվեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցումը 24-ժամյա ռեժիմով կազմակերպելու հարցը: Հիշեցնենք, որ նախագիծն արդեն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ Դիլիջանի միջազգային դպրոցի ղեկավարությունը նամակով դիմել է Ազգային ժողովին եւ Կառավարությանը: Մտահոգություն կա, որ մինչեւ ապրիլի 20-ը օրենքը չընդունելու պարագայում խնդիրները կրկնվելու են: «Մենք եկանք այն եզրակացության, որ մտահոգություններն արդարացված են»,-նշեց Թունյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հիշեցրեց, որ նախագծով Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրն իրականացնող կազմակերպությունները շահութահարկից ազատման արտոնություններից օգտվել կարողանալու համար մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը զուտ շահույթը պետք է ներդնեն ծրագրի շրջանակում որպես վերաներդրում: Շահութահարկով հարկումից ազատված կլինի այդ ներդրված մասը: Փոխնախարարը պարզաբանեց, որ օրենքում օգտագործվող եզրույթներն ավելի հատուկ են ոչ թե հարկային, այլ ֆինանսական (հաշվապահական) հաշվառմանը: Գործնականում լինում են դեպքեր, երբ ընկերությունը ֆինանսական համ հաշվապահական հաշվառման առումով ոչ թե ունի շահույթ, այլ ունի վնաս: Սակայն հարկային հաշվառման արդյունքով ունի հարկվող շահույթ:

«Քանի դեռ ընկերությունը չունի շահույթ, չի կարող որեւէ գումար ներդնել ծրագրի շրջանակում որպես վերաներդրում, հետեւաբար արտոնության կիրառության նախապայմանը չի ապահովի: Մինչդեռ դա անարդար իրավիճակ է՝ պայմանավորված ֆինանսական եւ հարկային հաշվառման մեթոդաբանական տարբերություններով»,-ասաց Պողոսյանը:

Նախագծով ծրագրի հետ կապված եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվելու: Ծախսերն էլ շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվելու:

Հանձնաժողովը հարցին տվեց դրական եզրակացություն:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...