Տպել
07.04.2021
Գործադիրը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում կատարել մի շարք օրենքներում
1 / 7

Ապրիլի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ներկայացմամբ  առաջին ընթերցմամբ քննարկեց ««Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Նախաձեռնությունը միտված է չափումների միասնականության ապահովման ոլորտում անվտանգության եւ օրենսդրության պահանջների պահպանմանը, ՀՀ տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների կանխարգելմանն ու չափագիտական վերահսկողության ուժեղացմանը:

Քննարկման արդյունքում նախագիծն ստացավ դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ Կառավարության հեղինակած ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ  ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` այն ուղղված է  ՀՀ պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողության տարբեր ձեւեր ներդնելուն: Օրինագծով հնարավորություն կտրվի քննչական գործողություններ իրականացնելու դեպքում ընդլայնել կինոլոգների եւ ծառայողական շների մասնակցությունը:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն: Այն կընդգրկվի ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՊԵԿ նախագահն առաջին ընթերցման ներկայացրեց նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով կապահովվեն «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի դրույթների կիրարկումն ու հետագծելիության մեխանիզմի կարգավորումները:

Օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվեց ընդգրկել նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում: 


08.04.2021
ԱԺ այգում գարնանային զարթոնք է
Գարնան բացվելուն պես Ազգային ժողովի այգում բարեկարգման աշխատանքներ են: Վաղ առավոտից խորհրդարանի այգու ամբողջ տարածքում  ԱԺ աշխատակազմի ամենաքչախոս աշխատակիցները՝ այգեպանները, նոր բուսատեսակներ են հանում ջերմոցներից ու տնկում նախօրոք մշակված  հողերում: Այգեգործները հոգատարությամբ մաքրում, փ...