National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
07.04.2021
Գործադիրը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում կատարել մի շարք օրենքներում
1 / 7

Ապրիլի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ներկայացմամբ  առաջին ընթերցմամբ քննարկեց ««Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Նախաձեռնությունը միտված է չափումների միասնականության ապահովման ոլորտում անվտանգության եւ օրենսդրության պահանջների պահպանմանը, ՀՀ տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների կանխարգելմանն ու չափագիտական վերահսկողության ուժեղացմանը:

Քննարկման արդյունքում նախագիծն ստացավ դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ Կառավարության հեղինակած ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ  ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` այն ուղղված է  ՀՀ պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողության տարբեր ձեւեր ներդնելուն: Օրինագծով հնարավորություն կտրվի քննչական գործողություններ իրականացնելու դեպքում ընդլայնել կինոլոգների եւ ծառայողական շների մասնակցությունը:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն: Այն կընդգրկվի ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՊԵԿ նախագահն առաջին ընթերցման ներկայացրեց նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով կապահովվեն «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի դրույթների կիրարկումն ու հետագծելիության մեխանիզմի կարգավորումները:

Օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվեց ընդգրկել նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում: 


07.04.2021
Դրական եզրակացություններ՝ ԱԺ պատգամավորների հեղինակած նախագծերին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում քննարկվեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի, Անուշ Բեղլոյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասինե օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի համապատասխան 9-րդ հոդվա...

07.04.2021
Քննարկվեցին հարկային եւ մաքսային արտոնություններ նախատեսող օրինագծեր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի...

07.04.2021
Հետաձգվեց Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 7-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրա...

07.04.2021
Սոցիալական երաշխիքներ՝ մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրակ...

07.04.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները
««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: ՀՀ արդարադատո...

07.04.2021
Դրական եզրակացություն՝ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին
««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է պատգամավոր Արթուր Դավթյանը, առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձաժո...

07.04.2021
Փոփոխություններ եւ լրացումներ՝ «Պետական տուրքի մասին» եւ կից այլ օրենքներում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օր...

07.04.2021
Առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները ՀՀ սահմանը չեն հատի. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում: Հիմնական զեկուցողը նշեց, որ գործող օենքում իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում եւ հանգ...

07.04.2021
Կվերանայվեն 2022 թվականի պետական բյուջեի սոցիալական ոլորտի հատկացումները
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  ապրիլի 7-ի նիստում քննարկվեց  ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված սոցիալական ոլորտի բյուջետային ծրագրերի վերաբերյալ» հարցը: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու ՀՀ աշխատա...

07.04.2021
Գրավոր ընթացակարգ՝ վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով առաջար...

07.04.2021
Հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ
Ապրիլի 7-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հեղինակների առաջարկությամբ մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվեց ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկու...

07.04.2021
Առաջին կին պատգամավորները
Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակներում կանայք աչքի են ընկել հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ, օջախի կրակն անմար պահելուց ու սերունդներ կրթելուց զատ մասնակցել են նույնիսկ ռազմական գործողություններին:  Այդպիսին էր եւ է հայ ազգի ճակատագիրը: Միեւնույն ժամանակ անհերքելի փաստ է, որ հ...

07.04.2021
Փոփոխություններ պետական ծառայության պաշտոնի անձնագրում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի, Քրիստինե Պողոսյանի հեղինակած  ««ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մ...

07.04.2021
Դրական եզրակացություն՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին
Ապրիլի 7-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչ նիստի մեկնարկը հանձնաժողովի նախագահը շնորհավորեց կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմա...

07.04.2021
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանի լիազորությունները համարել դադարած:   ...

07.04.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am