Տպել
29.03.2021
«Խորհրդարան 1918-1920». բամբակի ընդունման գինը բարձրացնելու խնդրագիր
1 / 1

1919-ի մարտի 25-ին Էջմիածնի գավառի Փարաքարի շրջանի գյուղացիության  ներկայացուցիչները խնդրագրով դիմեցին Հայաստանի Խորհրդի նախագահությանը՝ բամբակի ընդունման գինը բարձրացնելու համար:

«Հայաստանի Խորհրդի Օրինագծով բամբակի փթին գին է նշանակված 43 րուբ. 50 եւ 49 րուբ.: Սակայն, եթե այդ գներով գրավվի աշխատավոր գյուղացու դառն քրտինքով ձեռք բերած բամբակը, նա տնտեսապես միանգամայն կքայքայվի քանի որ նախ բոլոր մթերքների գինը 100-ից ավել է բարձրացնել եւ այդ համեմատությամբ էլ պիտի բամբակի գինը բարձրանար եւ երկրորդ գյուղացու մոտ գտնված բամբակը լինելով բացարձակապես 1917 եւ 18 թվերի բերք կլանել է ահագին գումարներ:

Խոնարհաբար խնդրում ենք ի նկատի ունենաք գյուղացու ծանր վիճակը եւ նոր լրացուցիչ օրինագիծ մտցնեք Հայաստանի Խորհուրդ, որպեսզի բամբակի գինը բարձրանա առնվազը փութը երկու հարյուր մնթ. որով հնարավորություն կստեղծվի գեթ փոքր չափով ամոքելու գյուղացիության դառն վիճակը եւ մշակելու իր արտը առաջիկա ցանքսերի համար:

Իսկականի հետ ճիշտ է»:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...