National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
23.03.2021
Քննարկվեցին հեղուկացված ածխաջրածնային գազերի օգտագործման պայմանները
1 / 5

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Դրանով  իրավական կարգավորում է տրվում հեղուկացված ածխաջրածնային գազերի, որպես վառելիքի, շուկայահանման եւ իրացման պայմանների, իրացման վայրերում սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) տեղեկատվության ցուցադրման պահանջի հետ կապված հարաբերություններին: Փաթեթով նախատեսված փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը բխում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներից: Սահմանված վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա հեղուկացված գազի անվանման եւ նպատակային նշանակության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նպատակ է հետապնդում ապահովել սպառողների իրավունքների պատշաճ իրականացումը: Կարգավորումների նպատակն է սահմանել տնտեսավարող սուբյեկտների կողմից տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ պետական վերահսկողական գործառույթների իրականացման եւ պատասխանատվության միջոցների կիրառման իրավական հիմքը:

Փոխնախարարի հավաստմամբ՝ առաջին ընթերցումից հետո Կառավարության առաջարկությամբ կատարվել են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը պարտավոր է ունենալ ստուգաչափված տարա եւ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայի միջոցով:

Առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորների կողմից գրավոր առաջարկություններ չեն եղել:

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:


04.10.2024
Հակոբ Արշակյանը «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծման թեմայով պանելային քննարկմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» պանելային քննարկմանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է ոլորտը կանոնակարգող օրենսդրության կարեւորության մասին, նշել, որ օրենսդիրի նպա...

04.10.2024
Աշխատանքային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին խորհրդարանում տեղի է ունեցել  հերթական աշխատանքային քննարկումը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ: Մասնակցել են Էկոնոմիկայի փոխնախարար...

04.10.2024
Բոլոր մարդիկ եւ ազգերը հավասար են իրենց իրավունքների ու պարտականությունների մեջ. Լիլիթ Գալստյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Դուբլինում ընթացող վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում պատգամավորը նշել է.   «Հարգելի' գործընկերներ, Փաստը, որ բնապահպանության եւ մարդու իրավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներ արձանագրած Ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am