Ազգային ժողովը մարտի 24-ի հերթական նիստում ընդունեց ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու:
Նախագիծն ընդունվեց 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: