ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի արտահերթ ելույթը. Անհիմն են ընդդիմության այն պնդումները, թե ռազմական դրության երկարաձգումը քաղաքական կամ ներքաղաքական դրդապատճառներ ունի: Դրա լավագույն ապացույցը երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն են, մասնավորապես` ընդդիմադիր ուժերի փողոցային ցույցերը: Հիմնավոր են ընդդիմադիրների պնդումները, թե լավագույն լուծումն այն կլիներ, որ Կառավարությունը նախաձեռներ ռազմական դրության վերացումը: Հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ մոտ ապագայում Կառավարությունն ինքը պետք է նախաձեռներ ռազմական դրությունը հանելու գործընթաց: Ուստի, առաջարկում եմ կողմ քվեարկել այս նախագծին: Սա հանգուցալուծման եւ քաղաքական կայունության ապահովման ճանապարհ է:
Գեւորգ Պապոյան. Անվստահություն հայտնելու գործընթացով մեզ վախեցնել հնարավոր չէ: Կրկին կմնաք միայնակ, ինչպես մնացել եք միայնակ փողոցներում եւ հրապարակներում:
Նաիրա Զոհրաբյան. Ռազմական դրությունը չէր հանվում, քանի որ մտահոգություն կար, որ ընդդիմությունը կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց: Առաջարկում եմ կողմ քվեարկել ընդդիմադիր գործընկերների նախաձեռնությանը: Ազատազրկման հաստատություններում դատապարտյալներին ուղղորդում են, թե արտահերթ ընտրությունների ժամանակ որ կուսակցությանն է պետք ընտրել:
Միքայել Մելքումյան. Արձանագրենք, որ ռազմական դրությունը երկրում ճգնաժամը հաղթահարելու լավագույն գործիք չի հանդիսացել: Առաջարկում եմ նախագծում հստակ ամրագրել, թե որ օրվանից պետք է այն ուժի մեջ մտնի՝ նկատի ունենալով անվտանգության հարցերը:
Թագուհի Թովմասյան. Ես կողմ եմ ռազմական դրության վերացմանը: Դա պետք էր շուտ անել, որովհետեւ այն այսքան ժամանակ որեւէ բան չի տվել մեզ եւ որեւէ անվտանգային հարց չի լուծվել միայն այդ ռեժիմի պայմաններում:
Արկադի Խաչատրյան. Ես շատ ուշադիր հետեւում էի քննարկումներին: Հարց հնչեց, թե որոնք են ռազմական դրությունը վերացնելու հիմքերը: Որպեսզի հասկականք, թե որոնք են դրանք, պետք է հակառակին պատասխանել: Իսկ ո՞րն է չվերացնելու հիմքը: Բացակայում է որեւէ իրավական հիմք ռազմական դրությունը պահպանելու համար:
Անդրանիկ Քոչարյան. Հանձնաժողովում քննարկվեց վերացման ռիսկերը եւ նշվեց, որ զորավարժություններ են անցկացվում: Քանի որ այդ փուլն անցնում է, հրադադարի ռեժիմն էլ կայուն փուլում է, կարծում եմ՝ Կառավարությանը պետք է երկու-երեք օր ժամանակ տալ այն վերացնելու համար:
Անի Սամսոնյան. Ռազմական դրությունը հանելու մեր պահանջը հիմնավորվում է նաեւ նրանով, որ արհեստական ձգձգումը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել: Քաղաքացիների մոտ մենք նաեւ ստեղծում ենք անտարբերության, անլրջութուն զգացում այս ռեժիմի նկատմամբ:
Ծովինար Վարդանյան. Ուրախ եմ, որ նաեւ ընդդիմության շուրթերից հնչեց, որ սահմանի ողջ երկայնքով պահպանվում է խաղաղությունը: Մեր քաղաքացիները կարող են հանգիստ լինել այս պահին:
Էդմոն Մարուքյանի եզրափակիչ ելույթը. Կարծում եմ՝ դահլիճում ունենք կոնսենսուս ռազմական դրությունը հանելու վերաբերյալ: Հուսով եմ, որ վաղն առավոտյան կողմ կքվեարկենք նախագծին, որը եւս մեկ քայլ է դեպի լարվածության մթնոլորտի թուլացման եւ քաղաքական համաձայնությունների: Նման գործընթացների միջոցով կհաղթահարվի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը:
Քննարկվեցին հեղուկացված ածխաջրածնային գազերի օգտագործման պայմանները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Դրանով իրավական կարգավորում է տրվում հեղուկացված ածխաջրածնային գազերի, որպես վառելիքի, շուկայահանման ե...
ԱԺ-ում քննարկվեցին զինծառայողների արձակուրդների, պաշտոնյաների անձնական տվյալների հրապարակման եւ այլ հարցեր
«ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման 5 հարց էր, 2-րդ բաժնում 10 հարց է, որոնք ստացել են դրական եզրակացություն, իսկ 3-րդ բաժնում՝ 3 հարց, որոնց գլխադասային հանձնաժողովները տվել են բացասական եզրակացությու...
Վահագն Թեւոսյանի մանդատը տրամադրվեց հաջորդ թեկնածու Էմմա Պալյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հերթական նիստի բացման ժամանակ գործընկերներին տեղեկացրեց, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Վահագն Թեւոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 15 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշին...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք նախագծեր
Խորհրդարանը մարտի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Արդարադատաության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Հակիրճ ներկայացնելով կատ...
Երկարատեւ դադարից հետո Ազգային ժողովը կրկին բացեց իր դռները հյուրերի առաջ
Ազգային ժողով արդեն տեւական ժամանակ չէին այցելել դպրոցականներ: Սկզբում համավարակի, հետո պատերազմի պատճառով: Մարտի 23-ին երկարատեւ դադարից հետո ԱԺ-ն կրկին բացեց դռները: «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելեցին Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրեր...
ԱԺ պատգամավորների հայտարարությունները
Ազգային ժողովի մարտի 23-ի նիստում ԱԺ պատգամավորների հայտարարությունները Արմեն Խաչատրյան. Գորիսում եւ հարակից համայնքներում այսօր ծանր վիճակում են հայտնվել զբոսաշրջային կազմակերպությունները: 2018-20 թվականներին մարդիկ 7 մլրդ դրամից ավելի ներդրումներ են կատարել, եւ հայտնվել ...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամողջությամբ ընդունելու համար քննարկեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց առաջին ընթերցո...
Ավստրիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի հանդիպումը
Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ մարտի 19-ին երկու բարեկամության խմբերի անդամների առցանց հանդիպմանը մասնակցում էին նաեւ...
Պատգամավորների անդրադարձն արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Մարտի 23-ին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Քանի որ բոլորս որոշել ենք, որ այս խորհրդարանը պետք է ցրվի եւ նոր ընտրությ...
Քննարկվեց «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը
Խորհրդարանը քննարկեց «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ռազմական դրությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, ժո...
Առաջարկվում է մինչեւ 6 ամիս ժամկետով երկարաձգել COVID 19-ով զբաղվող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունները
Ազգային ժողովի մարտի 23-ի նիստում քննարկվեց «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրո...