Ազգային ժողովի մարտի 23-ի նիստում քննարկվեց «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ» ԱԺ որոշման նախագիծը:
ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց, որ սանձազերծված պատերազմի հետեւանքով, ինչպես նաեւ պետական համակարգի գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չի եղել ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը: Անցած երկու ամիսներին հանձնաժողովը լայնածավալ աշխատանք է իրականացրել: 10 հարցում է կատարվել՝ 333 հարցերով: Հարցերից երկուսն ուղղվել է Կառավարությանը: Հարցումներ են ուղղվել Կենտրոնական բանկին, Գլխավոր դատախազությանը, Հաշվեքննիչ պալատին, ՄԻՊ գրասենյակին, Համահայկական հիմնադրամին: Քննիչ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվել են բոլոր հարցումները եւ ընթացիկ պատասխանները: Կառավարությունից ամբողջական տեղեկատվություն ակնկալվում է ստանալ մինչեւ մարտի 30-ը: Այնուհետեւ ԱԺ քննիչ հանձնաժողովը լայնածավալ աշխատանք կսկսի տեղեկատվությունը վերլուծելու, եզրահանգումներ կատարելու ուղղությամբ, կաշխատի փորձագետների հետ, ինչից հետո կհրավիրվեն համապատասխան պաշտոնատար անձինք: Հանձնաժողովի աշխատանքն ավարտին հասցնելու համար առաջարկվում է վերջինիս լիազորությունների ժամկետը երկարաձգել 6 ամսով:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, եթե երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն 6 ամսից շուտ, ապա ինչպիսի՞ն կլինի հանձնաժողովի ճակատագիրը:
Արկադի Խաչատրյանը համոզված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում, եթե անգամ Քննիչ հանձնաժողովը չհասցնի ամբողջապես ավարտել գործունեությունը, կատարված աշխատանքը կարող է օգտագործել հաջորդ խորհրդարանի համապատասխան քննիչ հանձնաժողովը: «Տեղեկատվությունը կարխիվացվի եւ կփոխանցվի հաջորդ խորհրդարանին»,-նշեց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ կաշխատեն արդյունքներ ունենալ մինչեւ հնարավոր ժամկետի ավարտը:
Արարատ Միրզոյանն առաջարկեց կատարած աշխատանքն ամփոփել եւ եզրակացության տեսքով հրապարակել:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Հայկ Գեւորգյանի հեղինակած «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ Կառավարության ներկայացրած «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը:
Քննարկվեցին հեղուկացված ածխաջրածնային գազերի օգտագործման պայմանները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Դրանով իրավական կարգավորում է տրվում հեղուկացված ածխաջրածնային գազերի, որպես վառելիքի, շուկայահանման ե...
ԱԺ-ում քննարկվեցին զինծառայողների արձակուրդների, պաշտոնյաների անձնական տվյալների հրապարակման եւ այլ հարցեր
«ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման 5 հարց էր, 2-րդ բաժնում 10 հարց է, որոնք ստացել են դրական եզրակացություն, իսկ 3-րդ բաժնում՝ 3 հարց, որոնց գլխադասային հանձնաժողովները տվել են բացասական եզրակացությու...
Վահագն Թեւոսյանի մանդատը տրամադրվեց հաջորդ թեկնածու Էմմա Պալյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հերթական նիստի բացման ժամանակ գործընկերներին տեղեկացրեց, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Վահագն Թեւոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 15 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշին...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք նախագծեր
Խորհրդարանը մարտի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Արդարադատաության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Հակիրճ ներկայացնելով կատ...
Երկարատեւ դադարից հետո Ազգային ժողովը կրկին բացեց իր դռները հյուրերի առաջ
Ազգային ժողով արդեն տեւական ժամանակ չէին այցելել դպրոցականներ: Սկզբում համավարակի, հետո պատերազմի պատճառով: Մարտի 23-ին երկարատեւ դադարից հետո ԱԺ-ն կրկին բացեց դռները: «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելեցին Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրեր...
ԱԺ պատգամավորների հայտարարությունները
Ազգային ժողովի մարտի 23-ի նիստում ԱԺ պատգամավորների հայտարարությունները Արմեն Խաչատրյան. Գորիսում եւ հարակից համայնքներում այսօր ծանր վիճակում են հայտնվել զբոսաշրջային կազմակերպությունները: 2018-20 թվականներին մարդիկ 7 մլրդ դրամից ավելի ներդրումներ են կատարել, եւ հայտնվել ...
Ելույթներ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի արտահերթ ելույթը. Անհիմն են ընդդիմության այն պնդումները, թե ռազմական դրության երկարաձգումը քաղաքական կամ ներքաղաքական դրդապատճառներ ունի: Դրա լավագույն ապացույցը երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն են, մասնավորապես` ընդդիմադիր ուժ...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամողջությամբ ընդունելու համար քննարկեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց առաջին ընթերցո...
Ավստրիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի հանդիպումը
Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ մարտի 19-ին երկու բարեկամության խմբերի անդամների առցանց հանդիպմանը մասնակցում էին նաեւ...
Պատգամավորների անդրադարձն արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Մարտի 23-ին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Քանի որ բոլորս որոշել ենք, որ այս խորհրդարանը պետք է ցրվի եւ նոր ընտրությ...
Քննարկվեց «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը
Խորհրդարանը քննարկեց «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ռազմական դրությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, ժո...