Տպել
22.03.2021
Մարտի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 25 հարց
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մարտի 22-ին  տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվեցին եւ հաստատվեցին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ  մարտի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվեցին նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մարտի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 25 հարց: