Տպել
19.03.2021
Հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագիծը ստացավ դրական եզրակացություն
1 / 12

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 19-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նախագծերի փաթեթից հանվել են երկու՝ Վարչական եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում նախատեսված փոփոխություններն ու լրացումները: Դուրս են բերվել վիճահարույց եւ կարգապահական պատասխանատվության հիմքերին վերաբերող խնդրահարույց դրույթները: Ամփոփվել են Արդարադատության նախարարության գործընկերների առաջարկությունները:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն այս հարցով ներկայացուցիչ չի նշանակել, սակայն Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանն աշխատել է հանձնաժողովի անդամների հետ՝ մասնակցելով լրամշակման աշխատանքներին:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝  լիագումար նիստին առաջին ընթերցման ժամանակ բարձրացված բոլոր խնդրահարույց հարցերը լուծվել են:

Լրամշակված նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...