Տպել
17.03.2021
Քննարկում վիրավորանքի եւ զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափերի վերաբերյալ
1 / 4

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, բայց որոշվել է առաջարկվող տուգանքը նվազեցնել՝ աշխատավարձի 5 հազարապատիկը դարձնելով 3 հազարապատիկի, 10 հազարապատիկը՝ 6 հազարապատիկի չափերով:

Օրենսդրական փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական օրենսգրքում վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված նյութական վնասի հատուցման չափերին: Գործող օրենքով նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի մինչեւ հազարապատիկի եւ 2 հազարապատիկի չափով: Ալեն Սիմոնյանն առաջարկում է այն դարձնել համապատասխանաբար 3 եւ 6 հազարապատիկ:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի խոսքով՝ Կառավորությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հատուցման չափն ավելացնելիս այն համեմատության մեջ դնել իրավունքի այլ ճյուղերով նախատեսված տուգանքների չափերի հետ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տուգանք պատժատեսակի չափը ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից 3 հազարապատիկ է: Ըստ առաջարկի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման շեմը զրպարտության համար պետք է սահմանել նվազագույն աշխատավարձի մինչեւ 3 հազարապատիկի, վիրավորանքի համար՝ մինչեւ 2 հազարապատիկի չափերով:

Հեղինակի համար Կառավարության ներկայացուցչի առաջարկն ընդունելի չէ: Ըստ նրա՝ վիրավորանքն ու զրպարտությունն անգամ քրեականացնելու արժանի արարքներ են:

Կառավարության առաջարկը դրվեց քվեարկության եւ չընդունվեց:

Օրինագծի լրամշակված տարբերակը ստացավ դրական եզրակացություն եւ ԱԺ հերթական նիստերում քննարկման համար սահմանվեց մինչեւ 3 ժամ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...