Տպել
16.03.2021
2020-ին իրականացվել են Երեւանի եւ մարզերի 34 հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի մասնակի նորոգումներ
1 / 3

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում ներկայացրեց 2020-ի կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը:

Նախարարը նշեց, որ պատերազմի ընթացքում փրկարարները՝ որպես զինծառայողներ, մասնակցել են մարտական գործողություններին: Նրանք թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմական ժամանակահատվածում զբաղված են անհետ կորածների ու դիերի որոնողական, ինչպես նաեւ տարհանման աշխատանքներով:

Անդրանիկ Փիլոյանը տեղեկացրեց նաեւ, որ հաշվետու ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզային ստորաբաժանումներին հատկացվել է շուրջ 40 ավտոմեքենա:

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել եւ Կառավարությանն է ներկայացվել երկրաշարժերի վերաբերյալ ուսուցողական ծրագրեր:

Նախորդ տարի տեղի են ունեցել անձնակազմի որակավորման բարձրացման դասընթացներ: Մի շարք աշխատակիցներ վերապատրաստվել են ՌԴ-ում:

2020-ի ընթացում իրականացվել են Երեւանի եւ մարզերի 34 հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի մասնակի նորոգումներ. ընդհանուր 918 մլն 916 հազար դրամ արժողությամբ: