Տպել
16.03.2021
Պետական մտածողությունը պետք է գերիշխի բանակում. Արման Սարգսյան
1 / 5

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում ներկայացրեց մի շարք տեղեկություններ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական շրջափուլի իրականացման, կրթության եւ պատրաստվածության, բանակում մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման եւ պաշտպանական ոլորտի քաղաքականության վերաբերյալ:

Սարգսյանն ընդգծեց, որ ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում առկա խնդիրները հրատապ ռեժիմով լուծելու եւ բանակի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ:

Ըստ զեկուցողի՝ ՊՆ-ն ջանք չի խնայելու, որ ունենանք տարածաշրջանում զսպող դերակատարմամբ առավել մարտունակ բանակ:

Առաջիկայում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ ՊՆ-ում, ինչպես նաեւ օրենսդրական փոփոխություններ «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության  ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում:

Սարգսյանը տեղեկացրեց, որ ՊՆ-ում գործում է Մարդու իրավունքների պաշտպանության եւ բարեվարքության կենտրոն: Քաղաքացիների դիմումների վերաբերյալ անմիջապես զեկուցվում է ՊՆ ղեկավարությանը եւ բարձրացված հարցերին տրվում են հրատապ լուծումներ: Ծավալուն աշխատանքներ են իրականացվում պատերազմի ընթացքում վիրավորում, խեղում, հաշմանդամություն ստացած զինծառայողների իրավունքների պաշտպանության եւ սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ:

Սարգսյանն անդրադարձավ պատերազմից հետո առաջացած խնդիրներին, ռազմական կրթությանը, հիբրիդային քարոզչության պատերազմին դիմակայելուն ուղղված քայլերին, արտաքին եւ ներքին մարտահրավերներին:

«Պետական մտածողությունը պետք է գերիշխի բանակում»,- ամփոփեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:


16.03.2021
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկեց ՀՀ Կառավարության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ  պատգամավորների հեղինակած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ երեք այլ օրենքների նախագծերի փաթեթը: ...

16.03.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում քննարկել են «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի ընդունման հարցը
Մարտի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Նազելի Բաղդասարյանի հերթական այցը Արցախ, ընդգծել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ համ...

16.03.2021
2020-ին իրականացվել են Երեւանի եւ մարզերի 34 հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի մասնակի նորոգումներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում ներկայացրեց 2020-ի կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը: Նախարարը նշեց, որ պատերազմի ընթացքում փրկարարները՝ որպես զինծառայողներ, մասնակցել են մարտական գործող...

16.03.2021
Ծանր հանցագործությունների թիվը նվազել է 9.2 տոկոսով
ՀՀ ոստիկանության 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, որ համավարակով եւ ռազմական դրությամբ պայմանավորված՝ 2020-ի ընթացքում համակարգն ունեցել է...

16.03.2021
2020-ին հարուցվել է կոռուպցիոն բնույթի 212 քրեական գործ. ՀՀ ԱԱԾ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում «ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցով հանդես եկան ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նա...

16.03.2021
Նոր օրենսդրական փաթեթ՝ միտված սպառողների շահերի պաշտպանությանը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Բաբկեն Թունյանը նախաձեռնել են փոփոխություններ «Բանկային ավանդների ներգրավման մասին»  եւ հարակից երկու  օրենքներում: Առաջարկվում է սպառողներին վարկեր տրամադրելու կամ ավանդներ ներգրավելու իրականացման համար նախատեսված կարգավորում...

16.03.2021
Արդարադատության, առողջապահության եւ սոցիալական ոլորտների նախարարները խորհրդարանում ներկայացրին Կառավարության ծրագրի արդյունքները
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում քննարկվեց «ՀՀ կառավարության 2021-ի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019-ի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 2020-ի կատարմա...

16.03.2021
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հայաստանի խորհրդարանի խոսնակը անձամբ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Մարալ Նաջարյանի գերությունից ազատման գործում կարեւոր աջակցություն ցուցաբերելու...

16.03.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակումներ
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 16.03.2021 ժամը 11:00 414 դահլիճ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` 16.03.2021 ժամը 10:00 114 սենյակ, Մարդու իրավունքների պաշտպանությա...