National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.3.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.03.2021
Խորհրդարանը շարունակեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը. մաս երկրորդ
1 / 3

«Վարդազարյանը ձեռնոց է նետել այսօրվա օրինական իշխանություններին՝ փոխարենը զբաղվելու դատական համակարգի կայացմամբ: Վարդազարյանը ձեռնոց է նետել նաեւ անկախ դատական համակարգին եւ հատկապես՝ այդ համակարգի ազնիվ եւ բարեխիղճ դատավորներին՝ վտանգելով նրանց անկախությունը եւ մեծապես վնասելով նրանց մասնագիտական հեղինակությունը: Վարդազարյանը, ի վերջո, որպես ԲԴԽ նախագահ, իմ գնահատմամբ սպառել է հետագա պաշտոնավարման հնարավորությունները». Հերիքնազ Տիգրանյան

«Պարոն Վարդազարյանը շփոթել է իր գտնվելու վայրը: Ի տարբերություն շատերի՝ մեզ արյունոտ ձեռքերով բորենիներ չեն նշանակել պաշտոնի, ՀՀ քաղաքացիների ձայնն է ամփոփված այս դահլիճում: Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ԱԺ նախագահի հանդեպ տեղի է ունեցել մահափորձ ու մինչ օրս կալանավորված մարդ չկա: ԲԴԽ նախագահն ասում է՝ ես տեղյակ չեմ: Ասում ենք՝ ուղիղ եթերում է տեղի ունեցել ամեն ինչը: Ասում է՝ գործի մանրամասներին ծանոթ չեմ:  Եթե ամբողջ երկիրը տեղյակ է, դուք տեղյակ չեք, հարց է առաջանում, ո՞ր երկրի ԲԴԽ նախագահն եք դուք:

Ձեզնից որոշների տերերը մեզ չեն ներել 2018-ը, չեն ներել հեղափոխությունը, քանի որ արդեն երեք տարի դասավորված են  պատմության փոշոտ դարակներում: 2018-ը մեզ չեն ներել որոշ դատավորներ: Իշխանությունը չի լինելու փլուզվող արդարադատության լուռ երաշխավորողը: Ռուբեն Վարդազարյանը արատավոր անցյալի ուրվականն է ներկայում: Նոյեմբերի 15-ին հնչած մարտակոչն ընդդեմ Հայաստանի Հանրապետության էր: Ռուբեն Վարդազարյանը պատերազմ է հայտարարել ՀՀ քաղաքացիներին». Արեն Մկրտչյան

«3 օր շարունակ խոսում եք այն անձի մասին, ում ընտրվելուն մենք ի սկզբանե դեմ ենք եղել: Հիմա այդ անձն այլեւս չի սպասարկում ձեր շահերը, ու դուք ասում եք՝ մենք ճիշտ ենք, նա՝ սխալ: Մկրտչյանին եւ Հայկյանցին վաղուց եմ ճանաչում եւ, կարող եմ ասել, որ երկու թեկնածուներն էլ թե՛ իրենց մասնագիտական որակներով, եւ թե՛ իրենց բարոյական, մարդկային հատկանիշերով միանշանակ ուժեղացնելու են դատական իշխանությունը». Տարոն Սիմոնյան

«Մենք ակնկալում ենք դատավորներից, որ նրանք իրենց խոսքի եւ վարքի միջոցով կվերականգնեն խաթարված վստահությունը». Մարիա Կարապետյան

«ԲԴԽ նախագահի հայտարարությունը կոնկրետ քաղաքական խոսք էր եւ չէր կարող ընկալվել որպես անմեղ տեքստ: Նա նշեց նաեւ մի շատ կարեւոր բան. կոչը պահի ազդեցությամբ չէր գրել: Եվ ես վստահ եմ, որ այդ կոչը գրելուց նրան օգնել էին իր ընկերները: Այն ընկերները, որոնք ուղղորդում են, օգնում, խորհրդատվություն են մատուցում, այն մարդիկ, որոնք այսօր գտնվում են փողոցում...».Արփի Դավոյան

«Ինչի՞ համար են այս երկրում տեղի ունեցել 2018-ի իրադարձությունները: Այդ փոփոխությունները տեղի են ունեցել առաջին հերթին հենց արդարության հաստատման, արդարադատության վերականգնման համար: Ընդունենք, որ 2,5- 3 տարի անց մեզ ամբողջովին չի հաջողվել այդ գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին». Վաղարշակ Հակոբյան

«Հատկանշական է, որ Վարդազարյանի պաշտպանությամբ այսօր լծվել են նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցները: Եվ դա բնական է՝ նրա բոլոր ընկերները Բաղրամյան պողոտայում են: Եվ նա նշանակվել է Վանեցյանի առաջադրմամբ: Երեկ ես զարհուրելի լուսանկարներ տեսա. ԱԺ-ում՝ դիպուկահարներ: Չէի նկատել. այստեղ մենք հարցուպատասխանին էինք մասնակցու: Հետո մտաբերեցի, որ Հոկտեմբերի 27-ին էլ Կառավարության հետ հարցուպատասխան էր, եւ ըստ էության, Հոկտեմբերի 27-ի գործով շատ դերակատարներ նույն մարդիկ են: Շատերը նրանցից անցնում են այդ գործով: Ինչն է ուշագրավ 99-ի եւ այսօրվա դեպքերի. ինչպես Հոկտեմբերի 27-ի թիրախը ոչ Վազգեն Սարգսյանը, եւ ոչ էլ Կարեն Դեմիրճյանն էին, այնպես էլ այսօր թիրախը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ ժողովրդի իշխանությունը: Եվ այստեղ դատական իշխանությունը պաշտպանության տակ պետք է առներ ժողովրդավարությունը: Այլ ոչ թե մենք հիմա պետք է փորձեինք մեր ժողովրդավարությունը պաշտպանել մեր դատական համակարգից». Արման Բաբաջանյան

«Վարդազարյանը, ասում են, ամենահարուստ դատավորների սանդղակում երրորդն է: Վստահ եմ՝ վերջին երեք տարիների ընթացքում չի կուտակել հարստությունը: Այդ «ամենահարուստ» կոչումն ունեցել է մինչեւ նշանակումը: Մեր սահմանած արժեքներով պետք է բացառեինք նման երեւույթները, բայց աչք ենք փակել եւ նշանակել ենք: Արդյունքում մեզ խաբել են». Սոֆիա Հովսեփյան

«Ոգեշնչվել եմ ԲԴԽ առայժմ գործող նախագահի երեկվա ելույթից, որտեղ, ի թիվս բազում ստերի, առանձնացրել եմ երկուսը: Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ քաղաքականությունից ոչինչ չի հասկանում. սուտ առաջին: Եվ նշեց, որ քաղաքականության մեջ չի լինելու. սուտ երկրորդ: Նա բավականին լավ տիրապետում է քաղաքական տարատեսակ ճարպկությունների, խարդավանքների եւ նա արդեն իսկ քաղաքականության մեջ է: Հայտարարությունը ներկայացված էր թեպետեւ իր անունից, բայց ԲԴԽ շենքի լուսանկարով, կայքով: Վստահ չեմ, որ ԲԴԽ բոլոր անդամները տեղյակ էին այս հայտարարության մասին: Հետեւաբար, Ռուբեն Վարդազարյանին հայտարարում եմ ընդդիմադիր քաղաքական գործիչ». Մխիթար Հայրապետյան

«ԲԴԽ գործող նախագահ Ռուբեն Վարդազարյանը չի առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից եւ չէր կարող առաջադրվել: Չի առաջադրվել խորհրդարանական  ընդդիմության կողմից եւ ոչ էլ Կառավարության կողմից: Դատավորներն առաջադրվում են դատական իշխանության կողմից եւ նրան ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը: Ցավոք, ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին, այլեւ վերահաստատեցին մեր մտահոգություններն առ այն, որ Վարդազարյանի հայտարարությունները կանխամտածված ու քաղաքական էին: Հաշվի առնելով Վարդազարյանի գործունեության վերաբերյալ մեր գնահատականը, ինչպես նաեւ այն, որ պրն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորեց առաջնային մանդատով օժտված, լեգիտիմ Ազգային ժողովի նկատմամբ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին: Եւ իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների վերաբերյալ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության եւ հայտարարությունների վերաբերյալ: Մեր այս դիրքորոշումն ամրապնդվում է նաեւ մեկ այլ հանգամանքով: Հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի». «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց

Եզրափակիչ ելույթում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցը նշեց. «Բարձրացվեցին մտահոգություններ, որոնց առկայությունն ընդունեցին թե՛ պատգամավորները, եւ թե՛ դատական իշխանության ներկայացուցիչները: Եղան շատ բուռն ելույթներ՝ լարվածության բարձր մակարդակով: Սակայն դա ստեղծագործ լարվածություն էր: Պետական իշխանության ճյուղերի միջեւ ստեղծագործ լարվածությունը վկայում է, որ մեկը մյուսի նկատմամբ ենթակայություն եւ գերակայություն չունի: Այստեղ հնչող քննադատությունները կառուցողական են»: 

«Հարգելի պատգամավորներ, դատական իշխանությունը չի գտնվում ողբերգական վիճակում: Մենք, իհարկե, ինքներս պետք է գործուն քայլեր ձեռնարկենք մեր հեղինակությունը բարձր պահելու համար»,- իր եզրափակիչ ելույթում ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը: Որպես դատական իշխանության ներկայացուցիչ՝ Մկրտչյանը կարեւորեց բաց ու թափանցիկ քննարկումը, ինչը թանկ արժեք է ժողովրդավարության, իշխանության տարանջատման սկզբունքի առումով: Ըստ թեկնածուի՝ դա պետք է լինի ու դա է հիմնական հենքը, որը ստիպելու է գնալ առաջ: 
 


04.03.2021
Կկայանան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մարտի 5-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.     ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն -11:00-11:20, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն -11:20-11:40, ՀՀ ԱԺ «Իմ քայլ» խմբակցություն -11:40-12...

04.03.2021
Քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ զեկույցն ընդունվեց ի գիտություն
Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխա...

04.03.2021
Քննարկվեցին եւ ընդունվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեցին եւ ընդունվեցին պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման ...

04.03.2021
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ հերթական նիստերի ընթացքում
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլին. ««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ...

04.03.2021
Ելույթներ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ
«Եթե 50+1 բուհի ռեկտոր նշանակելու իրավասությունը տրվելու է կառավարությանը, ապա ֆինանսավորումն էլ թող այդպես լինի: Ստեղծենք ճանապարհային քարտեզ առաջիկա տարիների, հասնենք նրան, որ կարողանանք ունենալ համարժեք ֆինանսավորում: Ոչ միայն բուհի գոյության պատասխանատվությունը կրենք, նրա գործունեության եւ որակի...

04.03.2021
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից օրենսդրական փաթեթով ռոտացիոն համակարգին վերաբերող փոփոխություններ
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելիս ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվեց իրենց՝ «Լուսավոր Հայաստանի»-ի առաջարկով, որը վերաբերում էր ռոտացիոն համակարգին: Դա չի ըն...

04.03.2021
Բուհի ռեկտորին ներկայացվող պահանջները կսահմանվեն տվյալ բուհի կանոնադրությամբ
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից օրենսդրական փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխություններին մարտի 4-ի նիստում անդրադարձավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Ռեկտորի ընտրության հետ կապված առաջարկվել է ընտրան...

04.03.2021
2020-ին ՀՀ ապաստան ստանալու համար դիմել է 207 անձ
Կառավարության հեղինակած «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Հստակեցվում են անազատության մեջ պահվող անձանց կողմից փախստական ճանաչվելու եւ ապաստան հայցելու մասին դիմումների քննարկման, ընդունված բացասա...

04.03.2021
Խորհրդարանը շարունակեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը. մաս առաջին
Ազգային ժողովը մարտի 4-ին շարունակեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: Պատգամավորների հարցերին պատասխանում էր դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը: Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով կազմակերպվ...

04.03.2021
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները չեն ընտրվել
Խորհրդարանում տեղի ունեցած գաղտնի քվեարկությունների արդյունքում Սամվել Գրիգորյանը, Արմեն Հայկյանցը եւ Արսեն Մկրտչյանը չեն ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am