National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.3.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.03.2021
Խորհրդարանը շարունակեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը. մաս առաջին
1 / 1

Ազգային ժողովը մարտի 4-ին շարունակեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: Պատգամավորների հարցերին պատասխանում էր դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով կազմակերպվող մրցույթներին: 2019-20 թվականներին 19 տեղի համար դիմել է 23 անձ: Մրցույթի փուլը հաղթահարել է ընդամենը 5-ը: Հաջորդ մրցույթները եւս նմանօրինակ են եղել: Ըստ պատգամավորի՝ այստեղ խնդիր կա, քանի որ հնարավոր չի լինում ոլորտը համալրել նոր եւ որակյալ դատավորներով: Արսեն Մկրտչյանը խնդիրը հաղթահարելի  համարեց: «Դատավորի պաշտոնը  իրավաբանների համար այն բարձրագույն շեմն է, որին իրավաբանը կարող է հասնել»: Արսենը Մկրտչյանը  հիշեց տարիներ  առաջ համակարգից հեռացած գործընկերոջ խոսքերն առ այն, որ վերջինս ամաչում է որեւէ տեղ  ասել իր դատավոր լինելը: Թեկնածուն շեշտեց, որ խորհրդարանում այս երկու օրվա քննարկումները դատավորների եւ անձանց իրավունքները դասակարգելու վերաբերյալ կարող են մեծ ազդեցություն ունենալ հանրության շրջանում:

Պատգամավորները ելույթների ընթացքում անդրադարձան արդարադատության բացերին, դատավորների վերաբերյալ հնչեցրած որակումներին եւ նրանց բարեվարքությանը:  Պատգամավորներից շատերը պահանջեցին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականը՝ կարծիք հայտնելով, որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

«Այստեղ յուրաքանչյուրի  երազանքն է ունենալ այնպիսի դատարան, որին յուրաքանչյուրը կհարգի: Դատական իշխանությունը պետք է ցույց տա, որ արժանի է հարգանքի: Ցավոք, իրականությունն այդպես չէ». Նիկոլայ Բաղդասարյան

«Պարոն Վարդազարյանը  եւ իր գործընկերները քանի՞ երկիր գիտեն, որտեղ մահափորձ է կատարվում ԱԺ նախագահի նկատմամբ, սակայն կասկածյալներին ազատ  են արձակում». Լիլիթ Ստեփանյան

«Մեր գործընկերոջը բռնության են ենթարկել, բայց դա համարժեք վերաբերմունքի չի արժանացել». Սերգեյ Բագրատյան

«Մեզ փողոցում օրական հազարավոր մարդիկ են մոտենում եւ բողոքում դատական համակարգից: Հանրությունը բողոքում է, որ վեթթինգ չենք անում». Վիկտոր Ենգիբարյան

«Այս երկու օրվա քննարկումները կազդեն քվեարկությունների արդյունքների վրա: Ո՞վ է տեսել՝ ԱԺ նախագահին ծեծած անձինք  ազատ արձակվեն: Ո՞ր երկրում նման բան կտեսնեք». Արման Եղոյան

«Հայաստանում եղավ հեղափոխություն, որովհետեւ բնակչությունն ուներ արդարության պահանջ:  Արդարությունն իրականացնում եք դուք: Եւ մեր՝ հեղափոխականների տապալումն այս 2.5 տարվա մեջ այդ արդարությունը որեւէ կերպ տեղից շարժել չկարողանալն է». Արթուր Մանուկյան

«Ես համոզմունք ունեմ, որ Հայաստանում կան բազմաթիվ պարկեշտ, արդար ու անկաշառ դատավորներ,  եւ այս երեք օրերին հնչած քննադատական խոսքն ուղղված չի եղել այդ դատավորներին եւ միտված չի եղել նսեմացնելու նրանց  աշխատանքն ու արժանապատվությունը: Առաջին հերթին Ռուբեն Վարդազարյանն է դասակարգել դատավորներին՝ պետական անվտանգությանը սպառնացող  օրհասական պահին անելով քաղաքական հայտարարություն: Այդ պահից նա դադարել է լինել դատավոր». Հայկ Կոնջորյան 


04.03.2021
Կկայանան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մարտի 5-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.     ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն -11:00-11:20, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն -11:20-11:40, ՀՀ ԱԺ «Իմ քայլ» խմբակցություն -11:40-12...

04.03.2021
Քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ զեկույցն ընդունվեց ի գիտություն
Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխա...

04.03.2021
Քննարկվեցին եւ ընդունվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեցին եւ ընդունվեցին պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման ...

04.03.2021
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ հերթական նիստերի ընթացքում
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլին. ««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ...

04.03.2021
Ելույթներ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ
«Եթե 50+1 բուհի ռեկտոր նշանակելու իրավասությունը տրվելու է կառավարությանը, ապա ֆինանսավորումն էլ թող այդպես լինի: Ստեղծենք ճանապարհային քարտեզ առաջիկա տարիների, հասնենք նրան, որ կարողանանք ունենալ համարժեք ֆինանսավորում: Ոչ միայն բուհի գոյության պատասխանատվությունը կրենք, նրա գործունեության եւ որակի...

04.03.2021
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից օրենսդրական փաթեթով ռոտացիոն համակարգին վերաբերող փոփոխություններ
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելիս ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվեց իրենց՝ «Լուսավոր Հայաստանի»-ի առաջարկով, որը վերաբերում էր ռոտացիոն համակարգին: Դա չի ըն...

04.03.2021
Բուհի ռեկտորին ներկայացվող պահանջները կսահմանվեն տվյալ բուհի կանոնադրությամբ
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից օրենսդրական փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխություններին մարտի 4-ի նիստում անդրադարձավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Ռեկտորի ընտրության հետ կապված առաջարկվել է ընտրան...

04.03.2021
2020-ին ՀՀ ապաստան ստանալու համար դիմել է 207 անձ
Կառավարության հեղինակած «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Հստակեցվում են անազատության մեջ պահվող անձանց կողմից փախստական ճանաչվելու եւ ապաստան հայցելու մասին դիմումների քննարկման, ընդունված բացասա...

04.03.2021
Խորհրդարանը շարունակեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը. մաս երկրորդ
«Վարդազարյանը ձեռնոց է նետել այսօրվա օրինական իշխանություններին՝ փոխարենը զբաղվելու դատական համակարգի կայացմամբ: Վարդազարյանը ձեռնոց է նետել նաեւ անկախ դատական համակարգին եւ հատկապես՝ այդ համակարգի ազնիվ եւ բարեխիղճ դատավորներին՝ վտանգելով նրանց անկախությունը եւ մեծապես վնասելով նրանց մասնագիտական հ...

04.03.2021
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները չեն ընտրվել
Խորհրդարանում տեղի ունեցած գաղտնի քվեարկությունների արդյունքում Սամվել Գրիգորյանը, Արմեն Հայկյանցը եւ Արսեն Մկրտչյանը չեն ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am