National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.03.2021
Բանավեճ՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի քննարկման ընթացքում
1 / 13

Մարտի 2-ին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի քննարկման ժամանակ պատգամավորներից ոմանք անդրադարձան ներքաղաքական իրավիճակին:

Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ԱԺ նախագահին. «Ես օրակարգի հետ կապված մի բան եմ ուզում ասել: Հարգարժան խորհրդարան, եթե նկատել եք, երկրում  ճգնաժամ է, ծայրահեղ վիճակ է: Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծման կարիք ունի»: Պատգամավորը  խորհրդարանին առաջարկեց գտնել հանգուցալուծում, ինչին  ի պատասխան  Արարատ Միրզոյանը նշեց, որ իրավիճակի հանգուցալուծման տարբերակներ առաջարկվել են, առաջարկ հրապարակավ եղել է նաեւ վարչապետի կողմից. «Կարելի է նստել, քննարկել, հանգուցալուծումը գտնել»:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ԱԺ արտահերթ հրավիրելու՝ օրեր առաջ ԱԺ ընդդիմության հնչեցրած պահանջին:  «Պարոն Միրզոյան, Դուք, որպես ԱԺ նախագահ, պարտավոր եք նման հարցերում լինել անաչառ եւ արբիտրի դեր կատարել: Եթե որոշում կար, որ խորհրդի նիստը չպետք է կայանա եւ բոյկոտվի, ապա Դուք պետք է գայիք, բացեիք եւ իրազեկեիք մեզ,  ինչը Դուք չեք արել»: Մարուքյանն ԱԺ նախագահին մեղադրեց ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հարցում դերակատարություն չունենալու մեջ եւ հորդորեց հրաժարական տալ, ինչին ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ ինքն իր պարտականությունները կատարում է պատշաճ կարգով: «Առողջական, քաղաքական,  կամ գուցե այլ պատճառներով այդ օրը Ձեր նշած նիստին չեմ մասնակցել, դա իմ իրավունքներից մեկն է, ոչ թե պարտականությունը»,- ընդգծեց ԱԺ նախագահը՝ պատգամավորին հորդորելով ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական պարտականություններին: Ըստ Արարատ Միրզոյանի՝ Էդմոն Մարուքյանի այս հայտարարությունը փորձ է՝ ուղղված  իրավիճակի բարդացմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար  Արման Աբովյանը կարծիք  հայտնեց, թե այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանն ամբողջովին  կտրված է իրականությունից:  Նա նույնպես անդրադարձավ արտահերթ նիստ հրավիրելու՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկին: «Դուք որոշել եք, որ խորհրդարանն «Իմ քայլի» դուքյանն է: Ինչու՞ չեք գալիս, առավոտից երեկո լարվածություն եք գեներացնում: Գայիք, դեմ քվեարկեիք»,-ասաց նա՝ նշելով, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգային հարցերը իրականությունից դուրս են: «Դուք միտումնավոր պարալիզացնում եք խորհրդարանի աշխատանքը»,- ընդգծեց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը դիմեց Արման Աբովյանին՝ նշելով, որ նա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության  անդամ է, սակայն 14 հեռավար քննարկումներից ոչ մեկին չի մասնակցել: «Ոչ մի անգամ ադրբեջանական պատվիրակների հետ չեք  բանավիճել ու ոչ մի անգամ նրանց տեղը չեք դրել, ինչպես հիմա ուզում եք մեզ մեր տեղը դնել»,- ասաց նա:

 Նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերն այս բանավեճից հետո հաստատվեցին:


16.12.2025
Արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
Դեկտեմբերի 16-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանը ներկայացրել է ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ...

16.12.2025
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա դեկտեմբերի  17-ին՝ ժամը 10:00-ին, 214  դահլիճում: Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ին, 114  դահլիճում տեղի կունենա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգում...

16.12.2025
Առաջարկվում է ՆԳՆ կառուցվածքում ստեղծել Օպերատիվ կառավարման գրասենյակ
Անհրաժեշտ է ձեւավորել տարբեր ճգնաժամային իրավիճակներում, իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, պատահարների եւ այլ դեպքերի համար ահազանգերի եւ դրանց արձագանքման՝ բնակչության համար առավել մատչելի եւ արդյունավետ համակարգ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի...

16.12.2025
Փոփոխություններ են նախատեսվում «Կրիպտոակտիվների մասին» օրենքում
Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ««Կրիպտոակտիվների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ...

16.12.2025
Հնարավորություն կտրվի օրինականացնել ինքնակամ կառույցները մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը
Ներկայումս առկա են ինքնակամ կառույցներ, որոնք, չնայած կառուցված են եղել նախքան «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի օրենսդրական փոփոխությունները, սակայն սահմանված ժամկետում չեմ հաշվառվել եւ չեն օրինականացվել: Բազմաթիվ քաղաքացիներ տարբե...

16.12.2025
Օրենսդրական առաջարկ՝ պայմանավորված օրենքների՝ ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգելու անհրաժեշտությամբ
««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-104-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթն ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Փաթեթի ընդունումը պայմանավորված է դրանում ներառված օրենքների՝ ուժի մեջ մտնե...

16.12.2025
Չափազանց կարեւորում եմ ՄԱԿ-ի հետ ՀՀ Ազգային ժողովի համագործակցությունը. Ռուստամ Բաքոյան
Չափազանց կարեւորում եմ ՄԱԿ-ի հետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցությունը: Միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներում ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ...

16.12.2025
Նոր կարգավորումներ պետական նպաստների տրամադրման գործընթացում
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Պետական նպաստների մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում: Հարցն ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Առաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ: ՀՀ ...

16.12.2025
Առաջարկվում է ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից դարձնել քաղաքացիական ծառայություն
2021 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) համայնքային սպասարկման կենտրոններն ընդգրկված չեն Արդարադատության նախարարության կազմում եւ, հետեւապես, նախարարության անմիջական վերահսկողությունից դուրս են: Վերջիններս թեեւ իրականացնում են ՔԿԱԳ գործառույթներ,...

16.12.2025
Փոփոխություններ են առաջարկվում «Կատարողական վարույթի մասին» եւ կից ներկայացված օրենքներում
2024 թվականին ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքը, որով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ դատարանների հետ կապուղիների եւ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմումների ներկայացման հետ կապված կարգավորումները՝ մարտի 1-ից: Ըստ ՀՀ արդարադ...

16.12.2025
Ծրագիրը կնպաստի Սյունիքում կենսական կարեւորություն ունեցող սոցիալական ենթակառուցվածքների հզորացմանը. Քրիստինե Ղալեչյան
«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրով մեր երկրին կտրամադրվի 50 մլն եվրո գումարի չափով վարկ՝ նպատակ ունենալով թիրախային աջակցության բազմաոլորտ ներդրումների միջոցով բարձրացնելու...

16.12.2025
Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները
Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին գումարված արտահերթ նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերա...

16.12.2025
Քննարկվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագրի ֆինանսավորմանն առնչվող վարկային համաձայնագիրը
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագիրը նպատակ ունի զարգացնել կայուն, դիմացկուն եւ ներառական բնակարանային համակարգ Հայաստանում՝ աջակցելով Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսակ...

16.12.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակա...

16.12.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am