Տպել
02.03.2021
Կներդրվի վարչական վարույթների իրականացման էլեկտրոնային համակարգ
1 / 10

Գործադիրն առաջարկում է հարկային մարմնում ներդնել վարչական վարույթների իրականացման էլեկտրոնային համակարգ: Այս եւ մի շարք այլ փոփոխություններ են առաջարկվում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Նոր համակարգի ներդրմամբ նախատեսվում է առկա աշխատանքային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ վարույթները կիրականացվեն ավելի արագ եւ օպերատիվ, կկրճատվեն հարկային մարմինների աշխատակիցների եւ հարկ վճարողների անմիջական շփումները՝ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Պատգամավորներն առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացրել: 
  
Առաջին ընթերցմամբ քննարկվեցին Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: