Տպել
02.03.2021
ՀՀ-ում ԵՄ դեսպանը խոսեց Սյունիքի մարզում ծրագրերի մասին
1 / 4

Մարտի 1-ին տեղի ունեցավ Եվրանեսթ ԽՎ-ում հայկական  պատվիրակության նորանշանակ ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի եւ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ շեշտելով վերջինի լիարժեք կիրարկման կարեւորությունը թե՛ հայկական կողմի, եւ թե՛ Եվրամիության համար: Վիկտոր Ենգիբարյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԵՄ առաքելությանը եւ անձամբ տիկին Վիկտորինին տարբեր հարցերում սատարելու պատրաստակամության համար՝ հույս հայտնելով, որ Եվրամիության հետ սերտ համագործակցությունը կշարունակվի նաեւ Եվրանեսթ ԽՎ շրջանակում:

ԵՄ դեսպանը խոսեց  դատական բարեփոխումներում նկատելի առաջընթացի մասին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել աջակցություն ցուցաբերել բարեփոխումների իրագործման հարցում, ինչպես նաեւ անդրադարձավ Հայաստանի մարզերում? մասնավորապես Սյունիքի մարզում, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության խթանմանն ուղղված ԵՄ նախաձեռնություններին եւ մի շարք այլ ծրագրերի:

Հանդիպման վերջում շփումներն ավելի հաճախակի դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: