Տպել
26.02.2021
Պետբյուջեում մեծ կշիռ են ունեցել կենսաթոշակներն ու նպաստները
1 / 12

2020-ի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցը  ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց փետրվարի 26-ի նիստում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման վրա բացասական ազդեցություն է թողել համաշխարհային համավարակը, ինչի հետեւանքով թերակատարվել են մի շարք ծրագրեր: Կիսամյակի սկզբնական ծրագրով եկամուտների համար նախատեսված է եղել 808 մլրդ դրամ, ճշտված ծրագրով այն կազմել է 733 մլրդ դրամ, փաստացի կատարողականը՝ շուրջ 97.7 տոկոս: «Կատարված ծախսերի մակարդակը կազմել է մոտ 766 մլրդ դրամ: Դրա մեջ համեմատաբար համեստ մաս են ունեցել կապիտալ ծախսերը՝ 46 մլրդ դրամ, մնացածը եղել են ընթացիկ ծախսերը: Մեծ կշիռ է ունեցել կենսաթոշակների եւ նպաստների մասը, որի համար օգտագործվել է ծախսերից մոտ 267 մլրդ դրամ: Կշիռով հաջորդ համեմատաբար մեծ մասն ունեցել են դրամաշնորհները, տոկոսավճարները՝ պետական պարտքի սպասարկման համար, ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերումները, ինչպես նաեւ աշխատավարձերը»,- ասաց Ջանջուղազյանը: Պակասուրդը կազմել է մոտ 49 մլրդ դրամ, իսկ պետական պարտքը՝  7.7 մլրդ դոլար, ընդ որում, կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է շուրջ 5.5 մլրդ դոլար:

ԿԲ-ի վարած նպատակային դրամավարկային քաղաքականության արդյունքում ապահովվել է ֆինանսական կայունությունը, գնաճը կազմել է 1,5-2 %:

2020-ի առաջին կիսամյակում առավելապես տուժել են ծառայությունների, մշակող արդյունաբերության եւ շինարարության ճյուղերը: Համավարակի բացասական հետեւանքների չեզոքացման նպատակով Կառավարությունը մշակել է հակաճգնաժամային միջոցառումների փաթեթ՝ շուրջ 150 մլրդ դրամ գումարի չափով: Այն ներառում է սոցիալական եւ տնտեսական աջակցությանը, մասնավոր ներդրումների խթանմանը եւ երկարաժամկետ զարգացմանն ուղղված միջոցառումներ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերին: ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը շրջանառությունից հանեց «ՀՀ 2021թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագիծը: Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծի քննարկումը:


26.02.2021
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ձմեռային նստաշրջանում
Փետրվարի 24-26-ը առցանց տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն այսօր ելույթ է ունեցել կառույցի տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիայի եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստի ժամանակ: «Խոսելով Ղարաբաղյան հակամարտության ...

26.02.2021
ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել օրեր ...

26.02.2021
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկ...

26.02.2021
ԱԺ նախագահը հանդիպել է Հանրապետության նախագահին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Կողմերը քննարկել են խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում:   ...

26.02.2021
ԱԺ խորհրդի նիստը չի կայացել
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել: ...

26.02.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումներ
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

26.02.2021
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 26.02.2021 ժամը 14:00 214 սենյակ,Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով`    26.02.2021ժամը 10:00114 սենյակ,...