ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 24-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումը: Նպատակը Հայաստանում ընկերության աշխատակիցների բաժնետիրացման գործընթացի համար բարենպաստ եւ համարժեք պայմանների ստեղծումն է:
Ըստ Արտակ Մանուկյանի՝ ընկերությունն իրավունք ունի աշխատակիցների բաժնետիրացման շրջանակներում թողարկել եւ տեղաբաշխել աշխատակցի՝ սովորական կամ արտոնյալ բաժնետոմսեր, եթե կանոնադրությամբ դա արգելված չէ: Փակ ընկերության աշխատակցի բաժնետոմսերի շրջանառությունը կարող է սահմանափակվել կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված ժամկետով: Բաց ընկերության աշխատակցի բաժնետոմսերի շրջանառությունը կարող է սահմանափակվել ոչ ավելի, քան երեք տարով, սկսած դրանց տեղաբաշխման օրից: Աշխատակիցների բաժնետոմսերը տեղաբաշխվում են աշխատակիցների միջեւ վերջիններիս համաձայնությամբ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել համանուն օրենսդրական փաթեթը, որի մեջ ներառված են պատգամավորների հեղինակած փաթեթի շուրջ 90 %-ը: Փոխնախարարն առաջարկեց համագործակցել:
Արտակ Մանուկյանի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվեց մինչեւ երկու ամիս ժամկետով:
Հանձնաժողովականներն երկրորդ ընթերցմամբ քննարկեցին եւ դրական եզրակացություն տվեցին մի շարք նախագծերի եւ փաթեթների:
«Գնումների մասին» օրենքում փոփոխություն են առաջարկում կատարել պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Գեւորգ Պապոյանը: Մասնավորապես, գնումների գործընթացին մասնակցելու համար առաջինը հնարավորություն տրվում է այն մասնակցին, որը հայտ է ներկայացրել պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով: Պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, այնպես էլ ՀՀ-ում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություններին եւ զանգվածային լրատվության միջոցներին: Ըստ Գեւորգ Պապոյանի՝ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ, բովանդակային առաջարկություններ չեն ներկայացվել:
Կառավարության հեղինակած «Արտոնագրերի մասին» եւ կից նախագծերի փաթեթով փորձ է արվում կարգավորել գյուտերի ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված գույքային եւ անձնական՝ ոչ գույքային հարաբերությունները:
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը կընդգրկվեն առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Հետաձգվեցին օրենսդրական նախաձեռնությունների քննարկումները
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում մինչեւ երկամսյա ժամկետով հետաձգվեցին երկրորդ ընթերցմամբ ներկայացված հետեւյալ նախագծերը: * ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օր...
Կապահովվի պարտատերերի շահերի պաշտպանությունը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ սնանկության գործերի հարաբերակցությունը կարգավորելու նպատակով Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում: Դատական օրենսգրքում առաջարկվող լրացում...
Դատավորների կենսաթոշակային ապահովությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն
Դատավորների կենսաթոշակային ապահովությանը վերաբերող խնդիրներին լուծում են առաջարկել պատգամավորներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Աննա Կարապետյանը: Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները քննարկվեցին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի ն...
Համալիր փոփոխություններ միգրացիոն ոլորտում
Անազատության մեջ գտնվող անձի՝ փախստականի կարգավիճակի կամ ապաստան հայցելու դիմումների քննարկումը նորից ուշադրության կենտրոնում է: Անձի կացության մասին ընդունված որոշումների բողոքարկման ընթացակարգերը, այդ որոշումներով հստակ եւ կանխատեսելի ժամկետներ սահմանելը քննարկվեց ԱԺ պետական-իրավական հ...
«Տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով». Չինաստանի դեսպան Ֆան Յոնգ
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 24-ին հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Մելքումյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նա ներկա...
Մարտական զենք կրելու իրավունք կստանան նաեւ ՊԵԿ աշխատակիցները
Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Զենքի մասին» ՀՀ օրենքում եւ հնարավորություն տալ ՊԵԿ-ի հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին օգտագործելու մարտական զենք: Այն կարող է կիրառվել հետախուզական, օպերատիվ-հետախուզական, մաքսանենգության եւ այլ ապօրինի գործողություն...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ուղիղ հեռարձակումներ
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատե...