Տպել
24.02.2021
Համալիր փոփոխություններ միգրացիոն ոլորտում
1 / 1

Անազատության մեջ գտնվող անձի՝ փախստականի կարգավիճակի կամ ապաստան հայցելու դիմումների քննարկումը  նորից ուշադրության կենտրոնում է: Անձի կացության մասին ընդունված որոշումների բողոքարկման ընթացակարգերը, այդ որոշումներով հստակ եւ կանխատեսելի ժամկետներ սահմանելը քննարկվեց  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում:

«Փախստականների եւ ապաստանի մասին»  օրենքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Ըստ նրա՝ 2018-ին ՀՀ ապաստան ստանալու համար դիմել է 218 անձ, 2019-ին՝ 248, իսկ 2020-ին՝ 207: 2018-ին արձանագրվել է 43 ապօրինի սահմանահատման դեպք. հետագայում հայցել են ապաստան: 2019-ին  արձանագրվել է 14, 2020-ին՝ 8 դեպք: Ինտերպոլով հետախուզվող անձանց հանձնման գործերը 2018-ին 3-ն էին, 2019-ին՝ 19 եւ 2020-ին՝ կրկին 3: 2020-ին եղել է քրեական հետապնդման ենթարկված 3 դեպք:

«Օրենքի կարգավորումների համալիր փոփոխությունը հաստատված է նաեւ ՀՀ կառավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրերում: ԵՄ գործընկերները խոստացել են ֆինանսական օժանդակություն, որը դեռեւս չի տրամադրվել:  Այդ միջոցներով հնարավորություն կունենանք ոլորտում իրականացնել համալիր փոփոխություններ»,- ասաց Արմեն Ղազարյանը:

Պատգամավոր Աննա Կարապետյանը տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել է նաեւ Միգրացիոն ծառայության եւ մյուս իրավակիրառ մարմինների ներկայացուցիչների հետ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում տեղի են ունենալու աշխատանքային քննարկումներ հնարավոր խնդրահարույց դրույթների վերաբերյալ: 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...