Տպել
23.02.2021
Խորհրդարանականները հանդիպեցին Արցախի տեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը եւ Հովհաննես Իգիթյանը փետրվարի 22-ին հանդիպեցին Արցախի տեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ: «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանի, «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի, Շուշիից տեղահանված քաղաքացիներ Գայանե Շելունցի եւ Լիլիթ Անդրեասյանի, «Փախստականները հանուն արդարության» կազմակերպության անդամ Իրինա Թամրազյանի, «Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախագահ Լեւոն Հայրյանի, ինչպես նաեւ Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի հետ քննարկվեցին քաղաքական եւ սոցիալական խնդիրներ:

Հանդիպումները շարունակական դարձնելու եւ խնդիրներին համալիր լուծումներ տալու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...