Փետրվարի 23-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումը ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, բարձրաձայնվեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը, հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին, ոտնահարում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Հայաստանյան պատվիրակության անդամները կարեւորեցին, որ միջազգային հանրությունը թիրախային եւ հասցեական ճնշումներ գործադրի Ադրբեջանի նկատմամբ՝ կատարելու եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:
Նշվեց, որ Արցախի հարցի վերջնական կարգավորման հիմքում պետք է դրված լինի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, կարգավորման հարցը պետք է գտնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափում:
«Մարդասիրական խնդիրները պետք է կարգավորվեն ինչպես միջազգային մարդասիրական իրավունքի, այնպես էլ եռակողմ հայտարարության հիման վրա: Խաղաղությունն այլընտրանք չունի եւ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այն հաստատուն լինի»,-իր խոսքում նշեց դեսպանը:
Խորհրդարանականները հանդիպեցին Արցախի տեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը եւ Հովհաննես Իգիթյանը փետրվարի 22-ին հանդիպեցին Արցախի տեղահանված բնակչության ներկայացուցիչների հետ: «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանի, «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքո...
Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները պետբյուջեի վեց ամիսների կատարման վերաբերյալ
Փետրվարի 23-ին տեղի ունեցավ ԱԺ հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը: Մասնակցեցին ԱԺ պատգամավորներ, Հաշվեքննիչ պալատի անդամներ, ՀՀ էկոնոմիկայի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչն...
Արարատ Միրզոյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունեց Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի եւ Բելառուսի գործընկերային հարաբերությունների առ...
Կան մեխանիզմներ, որոնք կարող են կանխարգելել ատելության խոսքի տարածումը
Համացանցային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի կարգավորման եւ հատկապես ինքնակարգավորման մեխանիզմները փորձագետներ Արա Ղազարյանի եւ Դավիթ Ասատրյանի ուշադրության կենտրոնում էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում փետրվարի 18-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնա...
Պատերազմից հետո ՀՎ Կովկասում տեղի է ունենում խոշոր դերակատարների ուժերի եւ ազդեցությունների վերադասավորում. Արա Այվազյան
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 23-ին կայացած նիստում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն անդրադարձավ տարածաշրջանային մի շարք հարցերի: Նրա գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժեր...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...