Տպել
22.02.2021
Հանդիպման առանցքում՝ հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի հարցը
1 / 4

Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից հնչող հակահայ հռետորաբանությունը դատապարտելու եւ համարժեք արձագանքի արժանացնելու կոչով իր գործընկերներին դիմեց  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 22-ի հանդիպման ժամանակ:

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ մտքեր փոխանակվեցին տարածաշրջանում հարատեւ խաղաղության պահպանման վերաբերյալ:

Ռուբինյանը կարեւորեց հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը: «ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը: 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...