National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.1.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
25.01.2021
Տեղի է ունեցել ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը
1 / 6

Հունվարի 25-ին տեղի է ունեցել Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ: Ռազմական դրության պայմաններից ելնելով՝ քննիչ հանձնաժողովի անհատական կազմը ձեւավորվել է ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ 2021 թվականի հունվարի 12-ին:

2020 թվականը գնահատելով չափազանց ծանր՝ Արկադի Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել բժիշկներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ եւ անմնացորդ նվիրումով իրենց կարեւոր ներդրումն են ունեցել եւ շարունակում են ունենալ մարդկանց կյանքի ու առողջության պահպանման գործում: Հանձնաժողովի նպատակն է վեր հանել նոր համավարակով պայմանավորված առողջապահական համակարգում առաջացած խնդիրները, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված Կառավարության եւ պարետատան կողմից իրականացված միջոցառումներն ու ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ նպաստելով երկրի ինստիտուցիոնալ կարողությունների մեծացմանը նման համավարակներին դիմակայելու համար:

Անդրադառնալով քննիչ հանձնաժողովի գործունեության արդյունավետության խնդրին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը նշել է, որ համավարակի դեմ պայքարի գործընթացը դեռեւս չի ավարտվել, ավելին` ելնելով համաշխարհային փորձից՝ դեռեւս չկա գործընթացից բխող քայլերի իրականացման լավագույն մոդել, որի համատեքստում հնարավոր լիներ գնահատել արդյունավետությունը:

Արձագանքելով Արտակ Մանուկյանին՝ Արկադի Խաչատրյանը նշել է, որ արդյունավետ աշխատելու դեպքում հանձնաժողովը կկարողանա ապահովել արդյունքներ: Նա նաեւ նշել է, որ հանձնաժողովի աշխատանքն առավելապես հիմնվելու է փորձագետների կատարած ուսումնասիրությունների վրա: Նրա ներկայացմամբ՝ հանձնաժողովում ընդգրկվել են փորձառու իրավաբաններ, տնտեսագետներ, փորձագետներ:

Անդրադառնալով հանձնաժողովի ստեղծման արդյունավետության եւ նպատակահարմարության հարցին՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ առ այսօր չեն ստացվել բազմաթիվ հարցերի պատասխաններ համավարակի դեմ պայքարի նպատակով հավաքված գումարների ծախսման, շտապ բժշկական  օգնության ծառայության կանչերին ուշ արձագանքելուն, բժշկական հաստատությունների ընտրության վերաբերյալ: Ըստ նրա՝ հանձնաժողովն ունի խնդրահարույց հարցերի քննարկման օրակարգ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի առաջարկով  Հերիքնազ Տիգրանյանն  ընտրվել  է հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Արկադի Խաչատրյանը կոչ է արել ձեւավորել գործընկերային, համագործակցային միջավայր, դրսեւորել քաղաքական կամք եւ հանդուրժողականություն, ծավալել թափանցիկ, արդյունավետ գործունեություն:

Քննիչ հանձնաժողովը գործունեություն է իրականացնելու հերթական եւ արտահերթ նիստերի միջոցով: Հստակեցվել են գործունեության հիմնական ուղղությունները, հերթական նիստերի պարբերականությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ողջամիտ ժամկետում ներկայացնել գրավոր առաջարկություններ եւ հարցադրումներ՝ ուղղված համապատասխան գերատեսչություններին:

Պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի աշխատակարգին, առկա գործիքակազմին, գործունեության արդյունավետությանն ուղղված քայլերին:


25.01.2021
Քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am