Տպել
15.01.2021
Խորհրդարանում կայացել է աշխատանքային քննարկում

Հունվարի 15-ին Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գեւորգյանի եւ Սոֆիա Հովսեփյանի կողմից կազմակերպված աշխատանքային փակ քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը եւ Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:

Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարեւորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը:
 


15.01.2021
ՀՀ ԱԺ խորհրդի նիստում
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունվարի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հա...

15.01.2021
Քննարկվել են զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի, զենքի մասին օրենքներին առնչվող լրացումներ եւ փոփոխություններ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 15-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատար...

15.01.2021
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հավատարմագրերը կարող են ստանալ հունվարի 18-ից
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան մուտք) հունվարի 18-ից հունվարի 20-ը ներառյալ՝ ժամը 09:30-11:30-ը: Լրացուցիչ հարցերի համար զան...

15.01.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...