National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
15.1.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
15.01.2021
Քննարկվել են զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի, զենքի մասին օրենքներին առնչվող լրացումներ եւ փոփոխություններ
1 / 7

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 15-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով  փորձ է արվում ՀՀ պաշտպանության եւ անվտանգության բնագավառում ծագող հասարակական հարաբերությունների պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնել, խստացվում են քրեաիրավական կարգավորումները՝ երկարաձգելով  արգելված արարքների համար սահմանված վաղեմության ժամկետները, բարձրացվում են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված ազատազրկման պատիժների նվազագույն-առավելագույն չափերը: Հայրենադարձության խրախուսման նպատակով նույն օրենսգրքում սահմանվում է խրախուսող նորմ, որին տրվում է հետադարձ ուժ:

Մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել մինչեւ երկամսյա ժամկետով՝ օրենսդրական փաթեթը լրամշակելու համար, ինչը հանձնաժողովականների կողմից ընդունվել է միաձայն:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կտրամադրվի մարտական զենք, ինչը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Նշվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինները կարող են իրականացնել հետախուզական, օպերատիվ-հետախուզական, մաքսանենգության եւ այլ ապօրինի գործողությունների եւ օրենսդրության խախտումների բացահայտում եւ կանխում ու դրանց հետ կապված կոմիտեի կանոնադրական այլ` քննչական, հետաքննչական, օպերատիվ ու դրանցից բխող այլ գործառույթներ:

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրինագծին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած  ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որով, ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Գորգիսյանի, առաջարկվում է որպես պայմանագրային զինծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք նախատեսել ռազմական գործողությունների կապակցությամբ զինծառայողի անհայտ կորած ճանաչվելու դեպքերը: Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողների իրավական կարգավիճակի հստակեցումը կարեւոր է նաեւ պատերազմական ակտիվ գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողի, այդ թվում՝ հրամանատարական պաշտոն զբաղեցնող, հաստիքն արագ համալրելու անհրաժեշտությամբ, ինչն անհնար է առանց նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու:

Գերեվարված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական վիճակի կայունությունն ապահովելու նպատակով նախատեսվում է զինծառայողի ընտանիքի անդամներին (ամուսինը, զավակները եւ ծնողները) տրամադրել ամենամսյա դրամական օգնություն մինչեւ զինծառայողի՝ գերությունից վերադառնալը կամ գտնվելու վայրի պարզումը կամ իրավասու մարմնի կողմից օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերի պահպանմամբ հարուցված վարույթի շրջանակներում զինծառայողի? գերության մեջ հայտնվելը կամ անհայտ կորելը զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու եւ (կամ) կամովին գերի հանձնվելու հետեւանք լինելու հանգամանքի ապացուցումը:

Կառավարության եզրակացությունը դրական չէր: Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է հարցի քվեարկությունը հետաձգել, այդ ընթացքում Կառավարության հետ համատեղ աշխատել մատնանշված խնդիրների լուծման վրա: Սակայն հիմնական զեկուցուղը հրաժարվել է: Նախագծերի փաթեթը ստացել է բացասական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթն ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: 


15.01.2021
Խորհրդարանում կայացել է աշխատանքային քննարկում
Հունվարի 15-ին Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գեւորգյանի եւ Սոֆիա Հովսեփյանի կողմից կազմակերպված աշխատանքային փակ քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Ա...

15.01.2021
ՀՀ ԱԺ խորհրդի նիստում
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունվարի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հա...

15.01.2021
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հավատարմագրերը կարող են ստանալ հունվարի 18-ից
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան մուտք) հունվարի 18-ից հունվարի 20-ը ներառյալ՝ ժամը 09:30-11:30-ը: Լրացուցիչ հարցերի համար զան...

15.01.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS