Տպել
12.01.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է երկրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագիծ
1 / 5

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ հունվարի 12-ին հրավիրած նիստում երկրորոդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ըստ հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյանի՝ առաջարկվում է  անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում նշել երաշխավորության առավելագույն գումարային չափը` թվային արտահայտությամբ: Երաշխավորության պայմանագրում պետք է հստակ սահմանվի այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը: Մի շարք հոդվածներում փոփոխությամբ պարտապանի  կողմից  երաշխավորությամբ  ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն:

Կառավարության եզրակացությունը բացասական չէր: Պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել: Օրինագիծը կընդգրկվի ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հիմնական զեկուցողի առաջարկով մինչեւ երկամսյա ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...