Տպել
12.01.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է երկրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագիծ
1 / 5

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ հունվարի 12-ին հրավիրած նիստում երկրորոդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ըստ հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյանի՝ առաջարկվում է  անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում նշել երաշխավորության առավելագույն գումարային չափը` թվային արտահայտությամբ: Երաշխավորության պայմանագրում պետք է հստակ սահմանվի այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը: Մի շարք հոդվածներում փոփոխությամբ պարտապանի  կողմից  երաշխավորությամբ  ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն:

Կառավարության եզրակացությունը բացասական չէր: Պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել: Օրինագիծը կընդգրկվի ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հիմնական զեկուցողի առաջարկով մինչեւ երկամսյա ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: 


12.01.2021
Մի շարք համաձայնագրեր վավերացնելու մասին օրենքների նախագծերին տրվել է դրական եզրակացություն
Հունվարի 12-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ներկայացմամբ քննարկվել է ««Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերո...

12.01.2021
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին տեղի ունենալիք հերթական նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

12.01.2021
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված հերթական նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...